Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հանրապետության նախագահի ներկայացուցիչը, իսկ հարակից զեկուցումներով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ազգային ժողովի նախագահի կողմից նշանակված այլ գլխադասային հանձնաժողովների ներկայացուցիչները»:

Այս ընթացակարգը մի փոքր բարդացնում է վերապահումների ներառումը պայմանագրի փաթեթի մեջ: Այսուհանդերձ, եթե խորհրդարանի մեծամասնությունը միասնաբար ձևակերպի վերապահումները (իսկ ՍԴ որոշումից հետո դա ուղղակի օրենքի պահանջ է և Ազգային ժողովը պարտավոր է դա անել), ապա առաջարկվող վերապահումները գործադիրը «կսահմանի որպես հիմնական զեկուցողի» վերապահումներ և նորից կներկայացնի խորհրդարանի վավերացմանը:

Այո՛, հնարավոր է, որ Թուրքիան չհամաձայնի մեր վերապահումների հետ: Հնարավոր է, որ Թուրքիան մեր վերապահումներն ընդունի որպես ողջ փաթեթը նորափոխելու առաջարկ (request for a modification): Հետո ի՞նչ: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պիտի հրաժարվենք մեր շահերից, որպեսզի հաճելի լինենք թուրքերի քիմքին: Միթե՞ պարզ չէ, որ եթե նախագահի ուղերձի մեջ արտահայտված մտահոգությունները և ՍԴ-ի իրավական դիրքորոշումը պաշտոնապես չներառվեն համապատասխան վավերաթղթերի մեջ, ապա կնշանակի, որ և՛ նախագահը, և՛ ՍԴ-ը միևնույն թատերական ներկայացման մեջ պարզապես դերեր էին խաղում:

Ի վերջո, միջազգային փաստաթուղթ կնքելն ինքնանպատակ չէ: Փաստաթղթերը պետությունների շահերն ամրագրելու համար են և ոչ թե՝ պետությունները փաստաթղթերի մատաղացու գառները:

Հղումներ և ծանոթագրություն

  1. The American Law Institute, Restatement of the Law (3d ed.), St. Paul, Minn., 1987, § 313(f), Reservations to bilateral agreements, p. 182.
  2. Whiteman M.M. Digest of International Law, v. 14, Reservations, Department of State Publication. Washington, 1970, p. 144.
  3. Aust A. Modern Treaty Law and Practice. Cambridge, 2000, p. 106.
  4. Ավելի հանգամանալից տե՛ս. Whiteman, Ibid, p. 159-70.
  5. Moore J.B. A Digest of International Law. Washington, 1906, v. II., p. 924.
  6. Freming D.K. The Treaty Veto of the American Senate. NY, 1930, p. 54-5.
  7. Aust A. Ibid, p. 106-7.
15 հունվարի, 2010թ.