Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհրդարանն արձանագրությունները վավերացնի»: Սա հետևողական նենգության քաղաքականությունն է գործի մեջ: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Հավատ ընծայել Թուրքիայի որևէ խոսքի՝ լինի բանավոր կամ գրավոր, նշանակում է ամեն անգամ կանգնել նույն փոցխի վրա:

Այսօրվա Թուրքիան իրականացնում է նույն պատանդառության քաղաքականությունը: Պարզապես այսօր մի խումբ մարդկանց փոխարեն Թուրքիան պատանդի վիճակի մեջ է պահում, մի ողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ: Դրանով հանդերձ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում մեզ դաս տալու:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ուղղակի և լկտի միջամտություն է ՀՀ ներքին գործերին: Քանի դեռ այդ դիրքորոշումը սահմանադրական իրավունքի ոլորտից չի անցել միջազգային իրավունքի ոլորտ, այն միմիայն մեր ներքին գործն է: Արդյո՞ք մեր ԱԳՆ-ն երբևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է Թուրքիայի քրեական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ, առանց որի հնարավոր չի լինելու կյանքի կոչել արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները: Փոխադարձության և իրավահավասարության սկզբունքները միջազգային հարաբերությունների հիմնասյուներից են:

Եթե ՀՀ բարձրագույն իշխանությունները համարժեք պատասխան չտան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, կշանակի՝ մենք ընդունում ենք Թուրքիայի մեզ գաղութի տեղ դնելու քաղաքականությունը: Եթե մենք այսօր Թուրքիային իր տեղը չդնենք, վաղն ավելի ենք զղջալու, քանի որ Թուրքիան ակնհայտորեն չի հրաժարվել հետևողական նենգության քաղաքականությունից:

19 հունվարի, 2010թ.