Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԲ. Հաշվի առնելով սույն որոշման մեջ

արտահայտած իրավական դիրքորոշումները...

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների
հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՍԴ որոշումը՝ հայ-թուրքական
արձանագրությունների մասին միայն այն է, որ դրանք
համապատասխանում են Սահմանադրությանը, այլ ոլորտներ, ըստ
Սահակյանի, չեն կարող պարտադրաբար լինել ՀՀ ԱԺ-ի համար:
www.aysor.am, 20 հունվարի, 2010թ.

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.) միանշանակ ամրագրում է. «Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: [Հոդված 61(5)]

Ըստ այդմ, անառարկելիորեն պարզ ու հստակ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը (12 հունվարի, 2009թ.) պարտադիր է Ազգային ժողովի համար՝ որպես պետական մարմնի, և պարտադիր է ԱԺ պատգամավորների համար՝ որպես ֆիզիկական անձանց: Այն պարտադիր է նաև ՀՀ նախագահի (պետության գլխի) և ՀՀ ԱԳՆ (կառավարության համապատասխան գերատեսչության) համար՝ որպես իրավաբանական անձանց, ինչպես նաև Սերժ Սարգսայանի և Էդվարդ Նալբանդյանի համար՝ որպես ՀՀ տարածքում գտնվող ֆիզիկական անձանց:

Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ ՍԴ-ի մասին օրենքը սահմանել է պատասխանատվություն. «Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: [Հոդված 66]

Հիմա տեսնենք՝ ի՞նչ որոշում է ընդունել ՀՀ ՍԴ-ը: Շատերն ուզում են այնպես ներկայացնել, իբր ՍԴ-ը պարզապես որոշել է, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Բնավ այդպես չէ: ՍԴ-ը պարզապես վերացական