անսակարկ պարտավորություն է ստանձնել իր երկրի ազգային, կրոնական (հարանվանական), լեզվական և այլ փոքրամասնությունների իրավունքները հարգելու և պաշտպանելու գործում: Ջավախահայության իրավունքները ոչ միայն ամրագրված են Վրաստանի ներքին օրենսդրությամբ, այլև միջազգային իրավունքով: Այսօր Վրաստանը մաս է հանդիսանում հինգ տասնյակից ավելի միջազգայնագրերի՝ կոնվենցիաների, բազմակողմ արձանագրությունների, համաձայնագրերի, կանոնակարգերի և այլն, որոնք ուղղակի և անուղղակի վերաբերում են ազգային և կրոնական փոքրամասնություններին, հասարակության կայուն խմբերին, տեղաբնիկ ժողովուրդներին:
Ցավոք սրտի, այսօր կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, ոչ բավարար է օգտագործում բազմակողմ միջազգային փաստաթղթերի ընձեռած հնարավորությունները: Ցանկացած փոքրամասնություն ընդհանրապես ավելի խոցելի է: Միջազգային հանրությունը սա վաղուց է գիտակցել, ուստի միջազգային իրավունքի համապատասխան փաստաթղթերի միջոցով փոքրամասնություններին ոչ միայն հիմնական բնակչության հետ հավասարազոր իրավունքներ է շնորհել, այլև նրանց օժտել է որոշակի առանձնաշնորհումներով և նրանց շահերի պաշտպանությանը տվել է լրացուցիչ երաշխիքներ:
Հայաստանը և Վրաստանը հարևան երկրներ են և այդպիսին մնալու են: Հարևան երկրների միջև, ինչպես առօրյա կյանքում հարևանների միջև, կարող են առաջանալ թյուրիմացություններ, ծագել տարաբնույթ վեճեր ու անհամաձայնություններ, միչևիսկ շահերի բախումներ: Այսօր քաղաքակիրթ երկրները, մանավանդ Արևմուտքի, որին այդքան ձգտում են Հայաստանը և հատկապես Վրաստանը, հարևանների հետ խնդիրները լուծում են միջազգային օրենքի դաշտում: Այսօր միջազգային իրավունքում առկա է բավականին կայացած իրավական դաշտ, որտեղ կարելի է լուծել նաև փոքրամասնությունների, հասարակական կայուն խմբերի և տեղաբնիկ համայնքների առջև ծառացած խնդիրները, մասնավորապես վիրահայության և նրա մի հատվածը հանդիսացող ջավախահայության խնդիրները:
Ընդհանրապես ցանկացած հարց կարելի է լուծել, եթե իհարկե Վրաստանի իշխանություններն այն լուծելու ցանկություն ունենան և