Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

state) չհանդիսացան իրավահաջորդներ և նրանց պարագայում գործեց tabula rasa-յի (մաքուր տապանակի, clean slate) սկզբունքը:

Բնական է, որ ցանկացած պետություն կայանում է որոշակի տարածքի վրա: Հարմարության համար այդ տարածքն անվանենք պետականաստեղծ տարածք: Եթե պետականաստեղծ տարածքն ունեցել է նախկին գաղութի կամ արտաքին քաղաքականության հարցերում կախյալ տարածքի կարգավիճակ (former colonies and other territories dependent upon a dominant state for the conduct of foreign policy), ապա տվյալ դեպքում գործում է tabula rasa սկզբունքը: Այսինքն, տրամաբանությունը շատ հստակ է. նորանկախ երկիրը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, մեզ հետաքրքրող պարագայում՝ արտաքին քաղաքականության, որի կայացման և ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:

Ակնհայտ է, որ արտաքին քաղաքականության հարցերում, ինչպես նաև մնացած բոլոր հարցերում, ՀՍՍՀ ունեցել է կախյալ տարածքի կարգավիճակ: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության դեպքում անտարակույս գործում է tabula rasa-յի սկզբունքը:

Բացի այդ, ՀՍՍՀ իր տարածքով և բնակչությամբ չէր կարող հավակնել ԽՍՀՄ տարածքի բուն և իշխանակիր տարածք լինելուն: ՀՍՍՀ-ն եղել է ԽՍՀՄ տարածքի մոտավորապես 0.14%-ը (22.402.200 քկմ-ից 29.800 քկմ) և ունեցել է բնակչության գրեթե 1.2%-ը (290 միլիոնից 3.4 միլիոնը):

Միջազգային իրավունքի տեսանկյունից 14 նորանկախ երկրի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, առաջացումը տեղի է ունեցել ոչ թե ԽՍՀՄ տրոհումով, ինչպես հաճախ բնութագրվում է լրագրողական մակարդակում, այլ մայր երկրից (parent state)՝ ԽՍՀՄ-ից, նրա մասերի անջատումով և նորանկախ պետությունների ստեղծումով: Անգամ դրանից հետո Ռուսաստանի տարածքը շարունակում է շատ ավելի մեծ լինել, քան հիշյալ բոլոր 14 պետությունների տարածքները միասին վերցրած: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի Դաշնությունն անվիճելիորեն համարվեց ԽՍՀՄ շարունակությունը (continuity) և նրա համար, ի տարբերություն մյուսների, կարիք չառաջացավ նորից վերանդամակցելու միջազգային կառույցներին կամ վերաստորագրելու ԽՍՀՄ միջազգային, բազմակողմ և երկկողմ պայմանագրերը: ՄԱԿ-ի քարտուղարությունն այլ առիթով՝ Հնդկաստանից Պակիստանի անջատման ժամանակ (1947թ.), անդրադարձել է