Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վիեննայի կոնվենցիան (1978) ամրագրել է հետևյալը.

• «Նորանկախ պետությունը պարտավորված չէ ուժի մեջ թողնել կամ կողմ դառնալ որևէ պայմանագրի միայն այն պատճառով, որ պետությունների փոխհաջորդման օրն այդ պայմանագիրն ուժի մեջ է եղել խնդրո առարկա (պետությունների տարանջատված) տարածքի համար»: [Հոդված 16. Դիրքորոշում նախորդող պետության պայմանագրերի նկատմամբ]: A newly independent State is not bound to maintain in force, or to become a party to, any treaty by reason only of the fact that at the date of the succession of States the treaty was in force in respect of the territory to which the succession of States relates. [Article 16. Position in respect of the treaties of the predecessor State].

Միջազգային իրավունքի վերոհիշյալ սահմանումից ակնհայտ է, որ պետությունների ընդհանուր իրավահաջորդությունը, որն էության մեջ իրարահաջորդություն է, և պայմանագրերի նկատմամբ իրավահաջորդությունը 2 տարբեր իրավական երևույթներ են: Այսինքն, երբ առաջ է գալիս նորանկախ երկիր, ապա դա բնավ չի նշանակում, որ այն ժառանգում է նաև տվյալ տարածքին վերաբերող միջազգային իրավունքով ամրագրված պարտավորությունները: Ինչպես գրել ենք վերը, դա առավելապես պայմանավորված է պետականաստեղծ տարածքի նախկինում ունեցած իրավական կարգավիճակից: Հայաստանի Հանրապետության պարագայում, որպես նորանկախ երկրի, միանշանակորեն գործել է tabula rasa-ի սկզբունքը:

Այսուհանդերձ, ԱՊՀ որոշ փաստաթղթերում, ինչպես նաև միջազգային պայմանագրերում կարելի է հանդիպել «ԽՍՀՄ իրավահաջորդ-պետություններ» (государства-правопреемники СССР) բառակապակցությունը: Ակնհայտ է, որ սա քաղաքական-կարգավիճակային բնութագրում է և վերաբերում է ընդհանուր իրավահաջորդությանը (գույք, պարտքեր, զինամթերք, արխիվներ և այլն): Այն չի կարող վերաբերել և չի վերաբերում պայմանագրային իրավահաջորդությանը, քանի որ Անկախ երկրների համագործակցության հիմնադիր փաստաթուղթն (Ալմա-Աթայի հռչակագիր, 21 դեկտեմբերի, 1991թ.) ամրագրում է սոսկ «նախկին ԽՍՀՄ պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարման երաշխավորումը» և ոչ՝ իրավահաջորդությունը, այն էլ միայն «համաձայն իրենց սահմանադրական ընթացակարգի», այսինքն համապատասխան վավերացումից հետո: (Государства-участники Содружества гарантируют в соответствии со своими конституционными процедурами выполнение международных