Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նագրերին: Պարտավորությունը վերաբերում է միայն այն պայմանագրերին,
որոնք կնքվել են ԽՍՀՄ-ի անունից և ԽՍՀՄ-ի կողմից:
գ) Վերոհիշյալ պարտավորությունն ունի իրավական սահմանափակում: Այն, բնականաբար, վերաբերում է միայն օրինական, այսինքն՝ միջազգային իրավունքին համապատասխան, կնքված պայմանագրերին:
դ) Վերոհիշյալ պարտավորությունն ունի սահմանադրական
սահմանափակում: Պարտավորությունը վերաբերում է միայն այն
պայմանագրերին, որոնք ընդունվել են ՀՀ կողմից «համաձայն իրենց
սահմանադրական ընթացակարգի»:

Եզրակացություն.

  1. Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության վարչա-տարածքային միավորի իրավահաջորդը:
  2. Հայաստանի Հանրապետությունը քաղաքական-պատմական առումով լինելով ԽՍՀՄ-ին հաջորդող պետություններից մեկը, պայմանագրերի առումով չի հանդիսանում նրա իրավահաջորդը:
  3. Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Մոսկվայի (16.03.1921թ.) և Կարսի (13.10.1921թ.) պայմանագրերի իրավահաջորդը:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed.,1998, p. 649.
  2. Slomanson W.R. Fundamental Perspectives on International Law. Belmont, 3rd ed., 2000, p. 206.
  3. Williamson E.D. (Legal Adviser, U,S. Department of State) Treaty Succession and Related Issues in the wake of the Breakup of the USSR, p.3.(Panel on State Succession and Relations with Federal States,” March 31, 1992, Washington, D.C.)
  4. Նույն տեղում:
  5. Նույն տեղում, էջ 4:
  6. Ի դեպ, ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին օրենքի կրկնամեկնությունը (Restatement of the Law(3d) of Foreign Relations Law of the United States) tabula rasa-ի սկզբունքը վերապահում է ոչ միայն նորանկախ երկրներին (newly independent state), այլև բոլոր նոր երկրներին (new states).
  7. SUCCESSION OF STATES AND GOVERNMENTS, DOCUMENT A/CN.4/149 AND Add. l;
  8. The succession of States in relation to membership in the United Nations: memorandum prepared by the Secretariat, Yearbook of the International Law Commission, 1962 , vol. II, p. 101.
  9. Statute of the International Court of Justice, Article 38.1. a.
  10. Կոնվենցիան ստորագրման համար բաց է հայտարարվել 1978թ.օգոստոսի 22 ից:Ուժի մեջ է մտել 1996թ.նոյեմբերի 6-ին:Ներկայումս նրան մաս են կազմում հետևյալ երկրները.Բոսնիա,Խորվաթիա,Կիպրոս,Չեխիա,Դոմինիկա,Էկվադոր,