Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները կարող են գործել, եթե նրանց աշխատանքներին մասնակցում է նոր սերունդը: Ահա այդ ավանդական կառույցներից մեկի՝ Ավստրալիայի Հայ դատի (Armenian National Committee of Australia) հանձնաժողովի հրավերով էլ այս նոյեմբերին 10-օրյա աշխատանքային այցով գտնվում էի Ավստրալիայում: Ի դեպ, ինձ վրա բացառիկ դրական տպավորություն թողեց հիշյալ կազմակերպությունը: Ինչպես նշել էի վերը, Ավստրալիան մի շարք առումներով բացառիկ է: Ավստրալահայությունն էլ բացառիկ է Հայ դատի հանձնաժովովի հարցով: Նախ Հայ դատի հանձնաժողովի բոլոր անդամները երիտասարդ են, դեռ 30 էլ չկան: Բոլորը՝ Վարանդը, Հայկը, Սթիվը, Վաչեն, Ռայմոնդը և այլոք, թեև ծնվել են Ավստրալիայում, սակայն միանգամայն հայախոս են և լավատեղյակ են հայոց պատմությունից և Հայաստանի ներկայից: Հայ ժողովրդի պատմության և հայոց լեզվի իր գիտելիքներով հատկապես աչքի էր ընկնում Հայ դատի հանձնաժողովի ատենապետը՝ Վարանդ Մկրտչյանը: Կրկնում եմ՝ այս երիտասարդները բոլորն էլ ծնվել են հեռավոր Ավստրալիայում: Երբ խոսում էի այս երիտասարդների հետ, հիշում էի հայաստանյան այն, այսպես կոչված, քաղաքագետներին, ովքեր տարիներ ապրելով Հայաստանում և իրենց հացը վաստակելով Հայաստանի մասին խոսելով, այդպես էլ հայերեն չեն սովորում: Միգուցե մայրենի լեզուն սովորելն իրենց պատվից ցածր են համարում: Ավստրալահայերի ներկա քաղաքական կյանքը, այսինքն՝ Հայ դատի գործունեությունն, ունի մի առանձնահատկություն ևս: Նրանք յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսին կազմակերպում են Պահանջատիրության շաբաթ (Advocacy week): Ինձ համար մեծ պատիվ է, որ ես եղա առաջին հայաստանցին՝ հրավիրված մասնակցելու Պահանջատիրության շաբաթի աշխատանքներին: Տեսնես մի օր Հայաստանում էլ Պահանջատիրության շաբաթ կունենա՞նք: Գոնե ներկայումս իբր հայոց պետականության իբր կառավարությունը նպատակահարմար չի համարում տարեկան գոնե մեկ օր «Պահանջատիրության օր» ունենալը: Տեսնես ո՞ր կամ ո՞ւմ նպատակներին հարմար չի: Պատկերացնում եք չէ՞, միլիցու օր ունենք, կագեբիստի օր ունենք, իսկ Հայրենատիրության օրը նպատակահարմար չէ: Վերադառնանք բուն այցիս: Մի քանի պարբերություն վերը այցս աշխատաքային անվանեցի, որովհետև հայ դատի գրասենյակի լավ կազմակերպած աշխատակարգի շնորհիվ այն իսկապես աշխատանքային էր, հուսամ՝ նաև արդյունավետ: Երկիր ժամանելու հաջորդ իսկ օրը՝ նոյեմբերի 16-ին, առավոտյան ժ. 5-ին Սիդնեյից