Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԸ. Էրդողանի նախնիներն ու

Հայոց ցեղասպանությունը

Արմեն Այվազյան, Արա Պապյան անուններով հայ բազմավաստակ
թուրքագետներ ունենք պատվավոր՝ թող նրանք պրպտեն պարզեն՝
ովքեր են Էրդողանի նախնիները եղել եւ արդյոք նրանց կլանը, ցեղը,
տոհմը Հայոց Մեծ ԵՂԵՌՆԻՆ ինչպիսի մասնակցություն է ունեցել:
Մ.Մ. Չորրորդ ինքնիշխանություն, 10 դեկտեմբերի 2009թ.
(Շարահյուսությունը պահպանված է անփոփոխ, որի համար
ընթերցողից ներողություն եմ խնդրում)

Մի ֆրանսիացի հայտնի գրող իրավացիորեն ասում էր. «Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից»: Որևէ քաղաքական գործչի, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու ճիշտ հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղի՞ց է նա գալիս: Առավել ևս դա կարևորվում է Էրդողանի. «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել» նախադասությունից հետո:

Նախ Էրդողանի նախնիների մասին: Ռեջեփ Թայյիփ Էրդողանն (Recep Tayyip Erdogan) ունի քարթվելական ծագում, ավելի հստակ՝ նրա նախնիները լազեր են: Այդ մասին հայտարարել է նաև ինքը 2004թ. օգոստոսի 12-ին, Բաթումի կատարած այցի ժամանակ: Թուրքիայի ներկա վարչապետի մեծ հոր անունը նույնպես Ռեջեփ է եղել և նա մինչև 1878թ. բնակվել է Բաթումիի կողմերում գտնվող Բագատ վայրում: Վերջինիս հայրը երկար տարիներ տեղի իմամն էր: Երբ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բաթումն իր շրջակայքով անցնում է Ռուսաստանին, Ռեջեփը գաղթում և բնակություն է հաստատում Ռիզե քաղաքում, որտեղ հայտնի է դառնում Բագատլի Ռեջեփ (Bagatlı Recep) մականունով: Նա զոհվել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1916թ., դեպի Ռիզե առաջացող ռուսական զորքերի դեմ կռվելիս:

Թեև Ռեջեփ Թայյիփը ծնվել է Ստամբուլում (1954թ. փետրվարի 26-ին) սակայն իր վաղ մանկությունը՝ մինչև 13 տարեկանը, ապրել է իր նախնիների քաղաք Ռիզեում: Այստեղ նրա հայրը՝ Ահմեդը, աշխատում էր ծովային ընկերությունում: Մայրը՝ Թենզիլեն, տնային տնտեսուհի էր և զբաղված էր 5 երեխաների խնամքով: 1967թ. Էրդողանների ընտանիքը նորից բնակություն է հաստատում Ստամբուլում, ուր 1973թ. Ռեջեփն ավարտում է կրոնական դպրոց (İmam Hatip Lisesi): Արդեն ուսումնառության տարիներին՝ 16 տարե-