Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանում, նա կարդում է իր առաջին քարոզները: Թերևս Ռեջեփն իր պապի նման իմամ դառնար, եթե կրոնն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տեղ չգրավեր Թուրքիայի քաղաքական կյանքում:

Ռեջեփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Սղերդ (Siirt) քաղաքից է, ազգությամբ՝ արաբ: Նրանք ունեն 4 երեխա:

Հիմա՝ ցեղասպանության իրականացման մասին:

Որևէ մեկն անձամբ Էրդողանի նախնիներին չի մեղադրում Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար: Ավելին, որևէ մեկը չի մեղադրում նաև թուրք ժողովրդի ներկա սերնդին Հայոց ցեղասպանության համար: Այսուհանդերձ, թեև մեր ժամանակակից թուրքերը մեղավոր չեն իրենց նախնիների հանցագործությունների համար, այնուամենայնիվ նրանք պատասխանատու են դրանց համար: Ինչպես ժամանակակից գերմանացիները, մեղավոր չլինելով նացիստների հանցագործությունների համար, պատասխանատու են դրանց համար և մինչ այժմ շարունակում են լուռ ու համբերատար կրել ծանր պատասխանատվությունը: Իսկ այդ պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն կատարված հանցագործության միանշանակ դատապարտումով, այլև տասնամյակների ընթացքում Իսրայելին հատկացված և հատկացվող հարյուրավոր միլիարդների հասնող օգնությամբ:

Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն հանդիսանում է Օսմանյան կայսրության ուղղակի իրավական շարունակությունը (legal continuity), այլև շարունակում է քաղաքական-գաղափարական պորտալարով կապված մնալ այդ կայսրության վերջին՝ երիտթուրքական, վարչախմբի հետ: Հանրահայտ իրողություն է՝ Թուրքիայի Հանրապետության բոլոր հիմնադիրները, այդ թվում նաև Մուստաֆա Քեմալը, եղել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Իթթիհադ վե թարրակի կուսակցության անդամներ: Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ երիտթուրքերի կառավարման շրջանի մեջ ներառում են նաև հանրապետության առաջին տասնամյակները՝ 1908-50թ.:

Ըստ այդմ, եթե Էրդողանի նախնիները, գուցեև, անմիջականորեն չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը, անտարակույս, Էրդողանի քաղաքական նախնիները 20-րդ դարի առաջին ցեղասպանության իրականացնողներն են:

Հետևաբար, քանի դեռ թուրք ժողովուրդը չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը և շարունակում է վայելել հանցագործու-