Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԹ. Մի բեկոր Եվրոմիություն

հայ-թուրքական սահմանին

«Միջանկեալ տարբերակ տեսնել Ուիլսընեան հողամասին վրայ.
այսինքն Թուրքիան Արևմտահայաստանի վարձակալ դարձնել ու
եկամուտ յուսալ... ըսելով «ես իրաւունքներն եմ ուզում այդ հողերի
վրայ, ոչ թէ հողեր եմ ուզում», անհասկանալի կը մնայ մեզի»:
Նորա Պարութճեան, Հանդիպում Արա Պապեանի հետ, «Հայկական
հարցի լուծման հայեցակարգ» մը, Նոր Յառաջ, Փարիզ, 29
Դեկտեմբեր, 2009, էջ 9:

Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծման մեծագույն դժվարությունը, պատմական Հայաստանում հայության լիովին բացակայությամբ հանդերձ, 6.5 մլն քրդերի և թուրքերի առկայությունն է «վիլսոնյան Հայաստանում»: Ակնհայտ է, որ ապագայում ինչպիսի լուծում էլ ստանա Հայկական հարցը, այդ մարդիկ շարունակելու են ապրել վերոհիշյալ տարածքում: Այսինքն, այդ տարածքի վրա ՀՀ ինքնիշխանության ուղղակի և անվերապահ հաստատումը (ինչը ժողովուրդն առօրյա լեզվում ասում է «հողերի միացում Հայաստանին») կարող է խաթարել Հայաստանի հայկական էությունը և համապետական առաջին իսկ ընտրության ժամանակ վերջ դնել նրա՝ որպես ազգային պետության, գոյությանը: ՀՀ-ում ներկայումս ուղիղ 2 անգամ ավելի քիչ մարդ է ապրում, այսինքն՝ քվե ունեցող կա, քան «վիլսոնյան Հայաստանում»: Ցեղասպանությունը, պատերազմներն ու հայրենի իշխանությունների ապիկար կառավարումն իրենց գործն արել են:

Ուստի անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակում գտնել վերոհիշյալ տարածքի վրա ՀՀ de jure իրավատիրությունը և Թուրքիայի de facto տիրապետումը համադրելու այնպիսի ձև, երբ Հայաստանը կվերականգնի իր իրավունքների զգալի մասը «վիլսոնյան Հայաստանում», սակայն զերծ կմնա իր քաղաքական ճակատագիրը քրդերի և թուրքերի ձեռքը հանձնելուց: Միևնույն ժամանակ, որպեսզի լուծումն իրականանալի լինի, անհրաժեշտ է, որ գետնի վրա շատ բան չփոխվի: Այսինքն, անհրաժեշտ է, որ հարցի լուծման ձևը Թուրքիայի համար լինի արժանապատիվ ելք ստեղծված իրավիճակից և ոչ թե՝ վերակացուի մտրակի տակ արվող քայլ:

Հնարավոր լուծումներից մեկը տարածքային վարձակալության ուղին է: (Ավելի դյուրամարս լինելու համար այդ ծրագիրը կարող է