Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրինակ, Հայաստանի պարագայում դա ամրագրված էր Հայաստանի Հանրապետության և ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրած իշխանության փոխանցման հայտարարագրի առաջին կետում, որով Հայասատանը հռչակվում էր «անկախ սովետական սոցիալիստան հանրապետություն»:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ քեմալականների և բոլշևիկների կողմից Կարսի պայմանագրի, այսպես կոչված, վավերացման պահին (16.03.1922թ.) արդեն գոյություն չուներ նշյալ պայմանագրի կողմերից մեկը: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ՍՍՀ-ները դադարել էին գոյություն ունենալ, քանի որ դրանից 4 օր առաջ՝ 1922թ. մարտի 12-ին, ձևավորել էին նոր միավոր՝ Անդրկովկասի ՍՍՀ-ների Դաշնային Միությունը (Федеративный Союз Социалистических Советских Республик Закавказья – Закфедерация).

Ի դեպ այն, որ նորաստեղծ միավորն իրեն չէր դիտարկում ՌՍՖՍՀ կազմում կամ նրա ենթակայության տակ, ամրագրված է Դաշնային Միություն ստեղծելու մասին պայմանագրի (Союзный договор об образовании Федеративного союза социалистических советских республик Закавказья, 12.03.22) 13-րդ հոդվածում. «Հանրապետությունների միությունը ՌՍՖՍՀ-ի հետ հարաբերությունները հաստատում է միութենական պայմանագրի հիման վրա»:

Եզրակացություն. Կարսի պայմանագիրը չի վավերացվել Հարավային Կովկասի և ոչ մի երկրի կողմից՝ այդ թվում նաև Հայաստանի ՍՍՀ միավորի կողմից, հետևաբար նշյալ, այսպես կոչված, պայմանագիրը, իրավական հետևանքներ չի ստեղծում նրանց համար:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Договор о дружбе между Армянской ССР, Азербайджанской ССР н Грузинской ССР, с одной стороны, и Турцией – с другой, заключенный при участии ՌՍՖՍՀ в Карсе . [Документы внешней политики СССР, т. 4, М., 1960, ст. 420-429.].
  2. Soviet Treaty Series, v. I (1917-28) (compl. & ed. by Shapiro L.), Washington, 1950, p. 101.
  3. Soviet Treaty Series, Ibid, p. 136; Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1960, ст. 429; Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 527:
  4. Gunduz Okcun. A Guide to Turkish Treaties (1920-1964), Ankara, 1966,p.4.
  5. Международная политика новейшего времени в договорах, нотах и декларациях. Ч. 3. От снятия блокады с Советской России до десятилетия Октябрской революции. Вып. 1. Акты Советской дипломатии / Сост. и ред. Ю.В. Ключников, А.В. Сабанин, М., ХКИД, 1928. ст. 75-76.
  6. Образование СССР, Сборник документов, М., 1972. ст. 259.
07 փետրվարի, 2010թ.