Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱ. Ասում էինք չէ՝ Թուրքիան չի փոխվել

Թուրքիայում ապրում է 170հազ. հայ, որոնցից 100հազ. անօրինական
են և Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթե պետք լինի,
կարտաքսենք նրանց մեր երկրից:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտի, 2010թ.

Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազ. հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի՝ նրանց նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձագանքի բացակայության մասին:

Երբ Նիդերլանդների Ազատության կուսակցության ղեկավար, ընդամենը կուսակցության ղեկավար և պատգամավոր, Գեերթ Վիլդերսը (Geert Wilders) հայտարարեց, որ պետք է երկրից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին, աշխարհը ծառս եղավ. ինչպե՞ս կարելի է, ո՞ւր մնացին մարդու իրավունքները: Միանգամայն ճիշտ արձագանք: Իսկ ինչո՞ւ է այսօր նույն աշխարհն անարձագանք թողնում Թուրքիայի գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետ Էրդողանի նույնաբնույթ հայտարարությունը հայերի դեմ: Ի՞նչ է, վախենո՞ւմ եք Թուրքիայի դեմ խոսել: Բա ու՞ր մնացին ձեր սկզբունքներն ու մարդու իրավունքները:

Ներկայումս ԱՄՆ-ում ապրում է 10-12 մլն անօրինական ներգաղթյալ լատինամերիկյան երկրներից: Սրանք ոչ միայն անօրինական են գտնվում այդ երկրում, այլև մեծ մասամբ անօրինական են մուտք գործել Ամերիկա: Այսուհանդերձ, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, նրանց երեխաներն իրավունք ունեն դպրոց հաճախել, և նրանք պետության կողմից ստանում են զգալի սոցիալական աջակցություն: ԵՄ երկրներում, ուր այդքան ջանասիրաբար ձգտում է Թուրքիան, անօրինական ներգաղթյալների թիվը 8-10 մլն է: Նրանց մեջ կա մի քանի հարյուր հազար գաղթական Թուրքիայից: Սրանց մի մասը, ի տարբերություն Թուրքիայում բնակվող հայաստանցիների, ապրում է տեղացի հարկատուների հաշվին: Զանազան տվյալներով այսօր ԱՄՆ-ում ապրում է 1.5-3 մլն արաբ՝ ծագումով կամ քաղաքացիությամբ: Տվյալներն անհստակ են ու էապես տարբեր, քանի որ նրանց մի զգալի մասն անօրինական է գտնվում այդ երկրում: Երբ 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ ռազմական հարձակման ենթարկվեց