Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԳ. Ջավախքի հայերն էլ մարդ են և ունեն մարդու

բոլոր իրավունքները կամ

Բաց նամակ Lragir.am-ի խմբագրությանը

Lragir.am-ի 20.03.2010թ.-ի «Հոնքը սարքելու փոխարեն» հոդվածի անհայտ հեղինակն անում է հետևյալ միանշանակ պնդումը. «...աշխարհի որևէ քիչ թե շատ կայացած երկիր թույլ չի տա էթնիկ հիմքով քաղաքական կուսակցության գոյությունը»: Միանգամայն անհիմն և իրականությանը չհամապատասխանող պնդում:

Օրինակ, Իսպանիայի խորհրդարանում ներկայացված 10 կուսակցություններից և բլոկներից 6-ն էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններ են: Դրանք հետևյալներն են. Միասնության և միության կուսակցությունը [Կատալոնիա] (Convergència i Unió Partido de Catalunya)՝ ներկայացված Իսպանիայի 50 նահանգներից միայն 4ում և խորհրդարանում ունի 6 տեղ; Բասկերի ազգայնական կուսակցությունը (Partido Nacionalista Vasco)՝ ներկայացված 3 նահանգում և ունի 6 տեղ; Կատալոնիայի ձախ հանրապետականները (Esquerra Republicana de Catalunya)՝ 4 նահանգում և 3 տեղ, Կանարյան կոալիցիան (Coalición Canaria)՝ 2 նահանգում և 2 տեղ, Գալիցիայի ազգայնական բլոկը (Bloque Nacionalista Galego)՝ 3 նահանգում և 2 տեղ, Նավարրային՝ այո բլոկը (Nafarroa Bai)՝ 4 նահանգում և 1 տեղ: Ի դեպ վերջին երկու բլոկների մեջ մտնում է համապատասխանաբար 6 և 4 կուսակցություն: Բացի վերոհիշյալներից Իսպանիայում գործում են նաև մի քանի տասնյակ այլ էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններ, որոնք ներկայացված չեն դաշնային խորհրդարանում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս կուսակցություններից շատերը հանդես են գալիս ոչ այնքան ինքնավարության պահանջով (քանի որ այդ շրջաններից շատերն արդեն ինքնավար են), որքան առավելաբար պահանջում են լիակատար քաղաքական անկախություն: Սակայն դրանից նրանք հանցագործ չեն դառնում կամ համարվում: Անկախության պահանջը, առավել ևս՝ ինքնավարության պահանջը, ինքնին հանցագործություն չէ: Դա իրավունք է: Դա մարդու ազատ ընտրության բաղադրիչներից է:

Կանադայի խորհրդարանում ներկայացված (51 տեղ) Քեբեկցիների կուսակցությունն (Bloc Québécois) ունի էթնիկ բնույթ և գործում է