Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կանադայի 13 նահանգներից և տարածքներից միայն մեկում՝ Քեբեկում, բայց դրանից այդ կուսակցությունը չի դառնում հանցագործ: Այդ կուսակցության վերջնական նպատակն է անկախ պետականության ստեղծումը: Նրա նախաձեռնությամբ Քեբեկում մի քանի անգամ անկախության հանրաքվե է անցկացվել, սակայն միշտ էլ 2-3% չի բավականացրել 50% սահմանագիծն անցնելու համար: Վստահաբար կարող եմ ասել՝ եթե Քեբեկի բնակիչների մեծամասնությունը մի օր քվեարկի անկախության օգտին, կենտրոնական իշխանությունը բանակը չի ուղարկի՝ ճնշելու քեբեկցի «անջատողականներին»: Ի վերջո անջատվելու կամ միանալու իրավունքը մարդու անօտարելի իրավունքներից մեկն է: Նշեմ, որ Կանադայից անկախության ձգտող կուսակցությունը նույն Կանադայի կենտրոնական իշխանությունից դրամական աջակցություն է ստանում իր կուսակցական գործունեության համար, քանի որ դա է օրենքի պանաջը: Քեբեկցիների կուսակցությունը Կանադայի ամենամեծ էթնիկ/տարածաշրջանային կուսակցությունն է, սակայն յուրաքանչյուր նահանգում կա մի քանի էթնիկ/տարածաշրջանային կուսակցություն: Կանադայում համապետական վերջին ընտրություններին (2006թ.) մասնակցում էր Կանադայի տեղաբնիկ ժողովուրդների ազգային կուսակցությունը (The First People National Party of Canada), սակայն այն տեղ չգրավեց խորհրդարանում, քանի որ հավաքեց ընդամենը 1201 քվե: Դա 7.6 անգամ քիչ էր, քան Կանադայի Մարիխուանայի կուսակցությունը (The Marijuana Party of Canada): Ի դեպ Կանադայում գրանցված է նաև Ռնգեղջյուրի կուսակցություն (Rhinoceros Party):

Ֆրանսիայում գործող էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններից հիշատակելի են բասկերի Բասկերի երկիր (Abertzaleen Batasuna) կուսակցությունը, էլզասցիների (գերմանացիների) Նախ Էլզասը (Alsace d’abord) կուսակցությունը, բրետոնցիների Բրետոնի ժողովրդավարական միություն (Union Democratique Bretonne) կուսակցությունը, Սավոյցիների լիգա (Ligue Savoisienne) կուսակցությունը և կորսիկացիների Ազգային միություն (Unione Naziunale) կուսակցությունը: Սրանք բոլորն էլ իրենց էթնիկ տարածաշրջանների համար ավելի լայն ինքնավարություն պահանջող կամ անկախության ձգտող կուսակցություններ են:

Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատում Շոտլանդական ազգային կուսակցությունն (Scottish National