Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԴ. Պայքարի շեշտադրումները փոխելու

անհրաժեշտությունը

/Հայոց ցեղասպանության 95-ամյակին ընդառաջ/

Հայոց ցեղասպանության ճանաչումը նպատակ է, թե՝ միջոց: Վստահաբար մեծամասնությունն անվարան կպատասխանի՝ միջոց: Հետևաբար, քանի որ ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, ուստի ցանկացած ցեղասպանության ժխտման հակառակը ցեղասպանության պարզ ճանաչումը չէ, այլ ճանաչման միջոցով հանցագործի պատիժը (մեր դեպքում՝ թեկուզև բարոյական) և զոհի իրավունքների (այդ թվում նաև գույքային) հնարավորինս վերականգնումը: Կարո՞ղ է արդյոք ցեղասպանության ճանաչումը վերահաստատել արդարությունը, քանի դեռ հանցագործը կամ նրա սերունդները շարունակելու են վայելել հանցագործության պտուղները: Ընդ որում, հանցագործության պտուղները վայելող սերունդները ոչ թե հանցագործների պարզ հետնորդներ են, այլև հանցակիցները: Այսու, անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ որոշ հարցերի.

1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային և հայերի գույքային իրավունքները, ինչպես նաև բարոյական կորուստները, կարող են վերկանգնվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով, թե՞ կա այլ ուղի ևս:

2. Ի՞նչ ծավալի իրավունքների և գույքի մասին է խոսքը:

1. Ցեղասպանությունը մարդկայնության դեմ ուղղված հանցագործության (crime against humanity, преступление против человечности) տարատեսակ է: Թերևս ամենածանր տարատեսակն է, բայցևայնպես, պատասխանատվության առումով այն համարժեք է նմանաբնույթ մյուս հանցագործություններին: Միջազգային իրավունքը հստակորեն ամրագրել է, որ «բնաջնջումը, ստրկացումը, աքսորը, և որևէ քաղաքացիական բնակչության դեմ իրականացված այլ անմարդկային արարքները պատերազմից առաջ կամ ընթացքում» հանդիսանում են հանցագործություններ մարդկայնության դեմ:

Անվիճելի իրողություն է. թուրքերը, ժխտելով Հայոց ցեղասպանությունը, ընդունում են, որ իրենց նախնիներն Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիական բնակչությանն աքսորել են:

Պահպանվել է Օսմանյան կայսրության այն օրենքը (Tehcir Law), որի հիման վրա իրականացվել է հայերի աքսորը: Օրենքն ընդունվել է