Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օսմանյան խորհրդարանի կողմից 1915թ. մայիսի 27-ին և ուժի մեջ է մտել Թաքվիմ-ի վեքայի պաշտոնաթերթում 1915թ. հունիսի 1-ին տպագրվելուց հետո: Օրենքի ամբողջական անվանումն է. «Պատերազմական իրավիճակի և հրատապ քաղաքական անհրաժեշտության պատճառով այլ վայրեր աքսորվող հայերի տարաբնակեցման կարգ»:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ որևէ պատճառաբանություն կամ պատրվակ աքսորն իրականացրած պետությանը, որը գործել է հանցագործ իշխանության միջոցով, չի ազատում պատասխանատվությունից և տուժողներին համարժեք հատուցում տալու պարտավորությունից:

Հայերի պարագայում թուրքական պետության հանցանքը բարդանում է նաև նրանով, որ աքսորի ժամանակ պետությունը հստակ քաղաքականություն է իրականացրել աքսորյալների մեջ մահացու ելքերը շատացնելու համար:

2. Հայության իրավունքների և սեփականության հարցն ունի 3 մակարդակ. ազգային կամ պետական, համայնքային կամ կազմակերպված խմբերի, անհատական կամ մասնավոր: Առաջին դեպքում ամեն ինչ հստակ է. կա կատարման համար պարտադիր միջազգային վճիռ, որով հստակեցված է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանը: Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին, որոնք խարսխված են առաջին հերթին ԱՄՆ նախագահ Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի վրա, առիթներ ունեցել եմ հանդես գալու, ուստի դրան այսօր չեմ անդրադառնա: Առանց ժխտելու Հայոց ցեղասպանության հնարավորինս լայն ճանաչման քաղաքական անհրաժեշտությունը, հարկ է նշել, որ իրավական տեսանկյունից ՀՀ տիտղոսի, այն է՝ հողային իրավունքների վերականգնման, տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բնավ նախապայման չէ: ՀՀ տարածքային իրավունքները ճանաչված են ցեղասպանության իրողությունից անկախաբար: Հայության համայնքային և անհատական գույքային իրավունքների վերականգնման համար ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես բնավ նախապայման չէ: Այս հարցի կապակցությամբ անհրաժեշտ է անել մի հստակեցում. հայերից ապօրինի բռնագրավված գույքի հարցում չի գործում որևէ ժամանակային սահմանափակում, քանի որ օրինախախտումն ունի շարունակական բնույթ: Բոլոր այն դեպքերում, երբ գույքը բռնագրավվել է առանց համարժեք հատուցման, այսինքն՝