Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարտավորեցնում հատուցել աքսորյալների կամ նրանց ժառանգների կորուստները, որքան ցեղասպանության փաստը:

Օսմանյան կայսրության հայ համայնքի իրավունքները ամրագրված են եղել ըստ երկրի գործող օրենսդրության, և թուրքական պետության կողմից հետագա բոլոր անօրինական զավթումները չեն զրկում նրան իր իրավունքից: Անօրինական բռնագրավումները սեփականության իրավունքի փոխանցման օրինական հիմք չեն կարող հանդիսանալ: Թուրքիայի Հանրապետության 1926-27թթ. օրենքներն ու հրամանագրերը, ուղղված կրոնական փոքրամասնությունների գույքի բռնագրավմանը, չեն կարող օրինական հիմք հանդիսանալ, քանի որ հակասում են Թուրքիայի Հանրապետության ստանձնած միջազգային պարատավորություններին՝ Լոզանի պայմանագրի 38-45 հոդվածներին: Նշյալ պարտավորությունները ենթակա չէին և ենթակա չեն փոփոխության կամ անտեսման, քանի որ դրանց, ըստ նույն պայմանագրի 37-րդ հոդվածի, տրված է հիմնական օրենքի (սահմանադրության) կարգավիճակ:

Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է ԵՄ կազմում, ինչպես բազմիցս է հայտարարել, ապա պիտի ընդունի ԵՄ արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրաստ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության և նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, պիտի դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը, պիտի դադարի խոսել ուժի դիրքերից և սպառնալիքի լեզվով:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Article 6 (c) of the Charter of the International Military Tribunal, [Nurnberg Tribunal] annexed to Agreement for the Prosecution and Punishment of the Major War Criminals of the European Axis ("London Agreement"), 8 August 1945.
  2. Shavarch Toriguian, The Armenian Question and International Law, Beirut, 1973, pp. 107-8.
  3. Kevorkian R., Paboujian P. Les Arméniens dans L’Empire Ottoman á la veille du Genocide, Paris, 1992.
5 ապրիլի, 2010թ.