Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամերիկային և Դաշնակից ուժերին, ապա Սևրի պայմանագրից հրաժարումը կամ նրա չեղյալ հայտարարումը չի կարող ազդեցություն ունենալ Վիլսոնի վճռի վրա, որովհետև նախագահի իրավարար որոշումը խարսխված է ոչ թե 1920թ. օգոս. 10-ի Սևրի պայմանագրի, այլ Դաշնակիցների Գերագույն խորհրդի 1920թ. ապրիլի հայցի վրա: Խորհրդի հայցը և Սևրի պայմանագիրն իրար հետ կապ չունեն և իրարից անկախ են: Նախագահին հղված հայցը չի ունեցել որևէ նախապայման»:

2. Այն, որ Վիլսոնի Իրավարար վճիռը և Սևրի պայմանագիրը առանձին փաստաթղթեր են և վճռի գործադրումը բնավ կապ չունի Սևրի պայմանագրի վավերացման հետ, միանշանակորեն ամրագրված է նույն Սևրի պայմանագրի #89 և #90 հոդվածներում: Պայմանագրի 89-րդ հոդվածն ամրագրում է. «Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև այլ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայն են ԱՄՆ նախագահի իրավարարությանը ներկայացնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման հարցը, և ընդունել նրա որոշումն անմիջապես, ինչպես այն պայմանները, որոնք նա կարող է հանձնարարել՝ ապահովելու համար Հայաստանի ելքը դեպի ծով, այնպես էլ նշյալ սահմանին հարակից թուրքական տարածքի ցանկացած մասի ապառազմականացումը»:

Այս հոդվածից ակնհայտ է, որ Սևրի պայմանագրի կողմերը, այդ թվում նաև Թուրքիան, պարտավորվում են «ընդունել նրա [Վիլսոնի] որոշումն անմիջապես»: Այսինքն, պայմանագրի նշյալ հոդվածով ամրագրված պարտավորությունների գործադրման ելակետ է որոշված ոչ թե պայմանագրի վավերացումը, այլ իրավարար վճռի կայացումը՝ հետևաբար գործածված է «անմիջապես» բառը: Միջազգային հարաբերություններում բազմաթիվ են այնպիսի պայմանագրերը, որոնց մի մասի գործադրման համար, ի տարբերություն ողջ պայմանագրի, այլ ժամանակային կամ նախապայմանային ելակետ է որոշվում: Օրինակ, տխրահռչակ Կարսի պայմանագրի (13.10.1921թ.) 20 հոդվածից 5-ն (# # 6; 14; 16; 18 և 19) ուժի մեջ պիտի մտնեին «անմիջապես պայմանագրի ստորագումից հետո», ի տարբերություն պայմանագրի մնացած 15 հոդվածի, որոնք ուժի մեջ էին մտնելու «վավերագրերի փոխանակման պահից»:

Ավելին, Թուրքիան Սևրի պայմանագրի առանձին հոդվածով լրացուցիչ պարտավորություն է ստանձնում՝ Հայաստանին փոխանց-