Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2 առանձին միավորներ են և միևնույն երկրի 2 մասերը չեն: Ինչպես, օրինակ, Թունիսը և Մարոկոն Ֆրանսիայի պրոտեկտորատներն էին, սակայն նրա մասը չէին, կամ Եգիպտոսը բրիտանական պրոտեկտորատ էր, սակայն Մեծ Բրիտանիայի մասը չէր: Նախիջևանի ԻՍՍՀ դրոշը, որի վրայի հայերեն մակագրությունը վկայում է այդ վարչական միավորի հայկական էության մասին Ակնհայտ է, որ Կարսի, այսպես կոչված, պայմանագրի 5-րդ հոդվածը կողմերից որևէ մեկին չի տվել երաշխավորի (guarantor) կարգավիճակ: Այդ հոդվածին մաս հանդիսացող 3 կողմերից երկուսը («Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի... կառավարությունը») ունեն իրավահավասար կարգավիճակ: Հիշյալ հոդվածի մեջ ընդհանրապես չկա որևէ հանձնառություն, այլ միայն առկա է 3 կողմերի միջև համաձայնություն Նախիջևանի մարզի կարգավիճակի մասին: Այսինքն, սույն հոդվածն ամրագրում է կայացած, ավարտված պայմանավորվածություն, այլ ոչ թե՝ ապառնի պարտավորություն: Երաշխավորող պայմանագրի էությունը՝ երաշխավորվող հանձնառությունն է: Երաշխավորվող հանձնառության բացակայությունը զրկում է, անգամ մեծ ցանկության դեպքում, Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը դիտարկել որպես երաշխավորող պայմանագիր: Ընդսմին, երաշխավորող պայմանագրի մեջ պետք է հստակ լինի, թե ով ինչ է երաշխավորում: Օրինակ, Ազգերի լիգայի Կանոնակարգի (The Covenant of the League of Nations) 10-րդ հոդվածով կազմակերպությունը երաշխավորում էր իր անդամների «տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող քաղաքական անկախությունը»: Մեր քննարկման հերոս Թուրքիան, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի հետ միասին եռակողմ պայմանագրով (1959թ.) [հ-ծ 2]. «...երաշխավորում է[ր] Կիպրոսի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»:

Բերենք օրինակներ նաև մեր ժողովրդի պատմությունից: Հիշո՞ւմ եք Սևակի անմահ տողերը Անլռելի զանգակատուն-ից.

Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին,
16-ն այսպես մի կերպ շուռ տվին:
Աչքդ լույս լինի, դու օգտվեցիր թվաբանություն.
Աճեց քո 16-ը՝ դարձավ 61: