Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի
դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև
դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի անունից հղվեց ԱՄՆ
նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, ՊՆ-ն և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի
գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին
իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնն իրավարար վճիռը ստորագրեց
1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես
փոխանցվեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն
վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. «Ամերիկայի
Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և
Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և
հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի
ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920թ.:
Իրավարար վճռի բովանդակությունը
Ըստ իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քկմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ: Կողմերից մեկի մերժումը՝ ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի