Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարի՝ նաև շաբաթական մեկական ժամ անգլերենով պատմություն, աշխարհագրություն, քերականագիտություն և տեխնիկական թարգմանություն: Այսինքն, Հայաստանում կա դպրոցում երկու օտար լեզվի լավ դասավանդման փորձը, ուրեմն այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է և թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացություն ու նվիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզվի մասին օրենքում փոփոխություններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դյուրին ճանապարհով, սակայն դյուրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է:

Մեր դյուցազներգության հերոսը՝ Սասունցի Դավիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտություն չկրեց սեփական զարմից: Միթե՞ մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտություն կրենք ինքներս մեզնից:

22 մայիսի, 2010թ.