Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլոր այն հիմնադրույթները, որոնք հոդվածների ձևով ներառված են միջազգայնագրերի (conventions) մեջ և արտացոլում են գոյություն ունեցող միջազգային սովորութական (customary) իրավունքը, ապա դրանք պարտադիր են բոլոր պետությունների համար՝ անկախ դրանց տվյալ միաջազգայնագրերին միացած կամ չմիացած լինելուն:

Ինքնորոշման զարգացումը ՄԱԿ-ի հովանու ներքո

1. Ընդգրկումը ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ

Ինքնորոշման իրավունքը բազմաթիվ անգամներ է քննության առարկա դարձել Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այն վկայակոչվել է Ատլանտյան դաշնաթղթի (Atlantic Charter, 14.08.1941թ.) մեջ, ապա վերարծարծվել Վաշինգտոնի 1942թ. հռչակագրի (Washington Declaration) և 1943թ. Մոսկվայի հռչակագրի (Moscow Declaration), ինչպես նաև ժամանակի այլ կարևոր փաստաթղթերի մեջ: Շնորհիվ հենց այս հռչակագրերի արդեն ՄԱԿ-ի ստեղծման օրերին ինքնորոշում հասկացությունը դիտարկվում էր որպես միջազգային իրավունքի սկզբունք: Ի վերջո «իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը» ներառվեց ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ: Կանոնակարգը [հոդված 1(2)] հստակորեն սահմանեց ինքնորոշման սկզբունքը. «Միավորված ազգերի նպատակներն են. ժողովուրդների միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև՝ հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա», ինչպես նաև ինքնորոշումը համարվեց «համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու» հնարավոր միջոցներից մեկը: ՄԱԿ-ի կանոնակարգի IX գլխի (Միջազգային տնտեսական և հասարակական համագործակցության, International Economic and Social Co-operation) 55-րդ հոդվածի մեջ թվարկված են այն նպատակները, որոնք պետք է խրախուսվեն նշյալ կազմակերպության կողմից. «...իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար ...»: Ըստ նույն կանոնակարգի 56-րդ հոդվածի. «բոլոր անդամները պարտավորվում են կազմակերպության [ՄԱԿ-ի] հետ համատեղ և անջատ գործողություններ իրականացնել՝ նպատակ ունենալով հասնել 55-րդ հոդվածի մեջ առաջադրված նպատակներին»:

Ինչպես բխում է ՄԱԿ-ի կանոնակարգի 55-րդ հոդվածից, ինքնորոշման սկզբունքը միջազգային խաղաղ և բարեկամական հարաբերությունների հիմքերից է: Այլ բառերով, առանց նշյալ սկզբունքի