Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վունքների համաշխարհային համաժողովը ինքնորոշման իրավունքի մերժումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում և ընդգծում է սույն իրավունքի լիարժեք կենսագործման կարևորությունը»: Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիան, սույն փաստաթղթին մասնակից երկրներ են: Մարդու իրավունքների և համաշխարհային խաղաղության հարցերով մտահոգ կազմակերպությունները լիակատար ճանաչում են տվել այն փաստին, որ ինքնորոշման նկատմամբ հարգանքը համաշխարհային խաղաղության նախապայման է: Մարդու հիմնարար իրավունքներն իմաստ ունեն այն դեպքում, երբ ժողովուրդը վայելում է ինքնորոշման պտուղները:

Ինքնորոշման սկզբունքի բուն իմաստն այն է, որ բոլոր ժողովուրդները, անկախ իրենց ցեղախմբից, կրոնից կամ սեռից, ներքին և արտաքին գերիշխանությունից, օրենքի շրջանակում ազատորեն վայելեն ժողովրդավարության իրավունքները: Այն ձգտում է ապահովել հնարավորություններ ժողովուրդների քաղաքական, հասարակական և մշակութային զարգացման համար: Ինքնորոշման սկզբունքի հիմնական նպատակն է երաշխավորել, որ բոլոր ժողովուրդները սեփական հայեցողության համաձայն ունենան կառավարություն, որը կհամապատասխանի նրանց քաղաքական, տնտեսական և մշակութային պահանջներին: Այսպիսով, ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքների ոտնահարում է և, ըստ այդմ, միջազգային իրավունքի խախտում:

Ինքնորոշման սկզբունքի զարգացումն այլ կազմակերպությունների միջոցով

Միջազգային արդարության դատարանին (International Court of Justice) առընթեր Իրավագետների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) բազմաթիվ համաժողովներ է հրավիրել օրենքի գերիշխանության հարցերով և փորձել է տալ օրենքի իշխանության հստակ ու ընդգրկուն սահմանումը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում դրանց լավագույն կենսագործման միջոցները: Նրանց առաջին քննաժողովը գումարվել է Աթենքում 1955թ., որի մասնակիցներն ընդունեցին Աթենքի ակտը (Act of Athens), որն ամրագրում է. «(9) Ինքնորոշման իրավունքի ճանաչումը մեր դարաշրջանի մեծագույն նվաճումներից է և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից, դրա չգործադրումը միանշանակորեն դատապարտվում է: (10) Արդարությունը պա318