Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրի, կողմից ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա և Մոնտենեգրո: Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը, և իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար:

Հիմա ամենակարևորի մասին:

Որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը:

Առաջին հերթին մենք ոչ միայն պիտի հայտարարենք, որ պետություն ունեցող ազգ ենք, այլ պիտի գործենք որպես այդպիսին: Այսինքն՝ պիտի օգտվենք միջազգային սուբյեկտի մեր կարգավիճակից:

Քանի որ միջազգային իրավունքը և միջպետական բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես օրինակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկիի 1975թ.-ի եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10, §1), որի տակ կա նաև Թուրքիայի ստորագրությունը, հանձնառու երկրներից պահանջում է միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք ածանցված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից և կանոններից, թե ածանցված լինեն պայմանագրերից կամ այլ համաձայնագրերից, որոնց այդ երկրները մաս են կազմում համաձայն միջազգային օրենքի», ուստի Հայաստանի Հանրապետությունը կարող է և պարտավոր է միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանել իր շահերը, այսինքն՝ Անվտանգության խորհրդի ուշադրությունը պիտի հրավիրի այն հանգամանքի վրա, որ Թուրքիան չի կատարում Վիլսոնի իրավարար վճռով ստանձնած պարտավորությունները, որի հետևանքով առաջացել է միջազգային, այսինքն՝ հայ-թուրքական դիմակայություն և վեճ: Հայաստանի Հանրապետությունը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է