Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետևաբար ՄԱԿ-ի անդամ-երկրները ինքորոշման կենսագործումը չպիտի կապեն այլ հարցերի հետ:

Այս բոլոր նկատառումներն ի մի են բերված Լիխտենշտեյնի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Հանս Բռունհարտի (Hans Brunhart) ՄԱԿ-ի վեհաժողովի 47-րդ նստաշրջանի ժամանակ (23.09.1992թ.) ունեցած ելույթի մեջ (UNDocA/47/PV.9) [պարբ. 6]. «Ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք ներկայումս համընդհանուր ճանաչում ունի: Ես ուզում եմ հիշեցնել, որ ինքնորոշումը ոչ միայն ՄԱԿ-ի կանոնակարգի հիմնադրույթներից է, այլև այս վ եհաժողովում ներկայացված պետությունների մեծ մասը, ի հետևանք 1966թ. մարդու իրավունքների զույգ միջազգայնագրերի առաջին հոդվածի, արդեն իսկ գտնվում են հստակ իրավական հանձնառությունների ներքո: Այդ հոդվածով երկրները պաշտոնապես և որպես իրավական պարտավորություն ընդունել են, որ. «Բոլոր ժողովորդներն ունեն ինքնորոշման իրավունք»: Հենց այդ իրավունքի շնորհիվ նրանք իրավասու են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:

Որոշ ակնառու բացառություններով հանդերձ, ինքնորոշման սկզբունքի գործնական և խաղաղ գործադրումը հաճախ է անտեսվում: Այլոց վրա տիրապետություն հաստատած ուժեր, չնայած ՄԱԿ-ի կանոնակարգով ստանձնած պարտավորություններին, շարունակաբար խոչընդոտում են ճնշված ժողովուրդներին՝ իրագործելու իրենց ինքնորոշման իրավունքը: Հետևապես, ինչպե՞ս է հնարավոր որոշել, թե ժողովուրդն ի՞նչ ձևով է ուզում տնօրինել իր ճակատագիրը: Զանազան ուղիներ կան որոշելու ինքնորոշման ձգտող ժողովրդի կամքը: Ժողովրդի կամքը կարող է հստակեցվել հանրահարցման (plebiscite) միջոցով: Հանրահարցումը կամ գրեթե նույն բանն հանդիսացող հանրաքվեն (referendum), ըստ էության սեփական տարածքի քաղաքական և իրավական կարգավիճակը որոշելու բնակչության մեծամասնության իրավունքի ճանաչումն է: Ժողովրդի կամքը կարող է արտահայտվել խորհրդարանի կամ ինքնորոշվող ժողովրդի կողմից ընտրված ցանկացած այլ ներկայացուցչական կառույցի միջոցով:

Ընդհանրապես, խնդրո առարկայի վերաբերյալ տարածված են հանրահարցումներ առանց ուղղակի հանրային քվեարկության: Այս դեպքերում ինքնորոշվող տարածքի բնակչությունն ընտրում է ներկայացուցչական մարմին, որն էլ իր հեթին արտահայտում է ժողովրդի