Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գային փաստաթուղթը, որն այս առումով հաճախ է վկայակոչվում, Հելսինկիի եզրափակիչ ակտն է (01.08.1975թ.) որը պահանջում է. «Մասնակից երկրներն իրենց երկկողմ, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից»:

Ակնհայտ է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, ինչպես ՄԱԿ-ի կանոնակարգը և Ազգերի լիգայի դաշնաթուղթը, դատապարտում են լոկ ուժի կիրառումը պետության տարածքային ամբողջականության դեմ և ոչ թե անվերապահորեն հանդես են գալիս տարածքային ամբողջականության բացարձակ պահպանման օգտին: Այն հստակեցնում է, որ արտաքին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ անընդունելի է: Միաժամանակ Հելսինկիի եզրափակիչ ակտը (գլուխ 1) առանձնանշում է. «սահմանները կարող են փոփոխվել, համաձայն միջազգային իրավունքի, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ»:

Ակնհայտ է, որ այն ժամանակներից ի վեր, երբ «տարածքային ամբողջականություն» հասկացությունն ի հայտ եկավ միջազգային իրավունքի մեջ, այն սերտորեն միահյուսված է արտաքին ուժի գործադրման հետ: Այլ խոսքով, «տարածքային ամբողջականությունը» ավանդաբար կապված է սպառնալիքի կամ ուժի կիրառման հիմնարար սկզբունքի հետ և ոչ թե պետության տարածքի անվերապահ պահպանման հետ: Ինչպես նշել էինք վերը, այս դրույթը միայն «ուժի գործադրման արգելք» է և հրաժարում է «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»: «Տարածքային ամբողջականություն». ըմբռնումը, սահմանափակումը և կարգավիճակը՝ ըստ միջազգային իրավունքի

Արդի քաղաքական կյանքում շարունակաբար սխալ փորձեր են արվում «տարածքային ամբողջականությունը» ներկայացնել որպես ինքնորոշման իրավունքի ընդհանուր սահմանափակում: Նման սահմանափակման հիմքը միանգամայն կեղծ է: Այն պետությունը, որի կառավարությունը անխտիր չի ներկայացնում տարածքի ամբողջ ժողովրդին, չի կարող նաև տարածքային ամբողջականությունը չխախտելու պատրվակով սահմանափակել ինքնորոշման իրավունքը: Ընդսմին, միջպետական պրակտիկան ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա ինքնո