Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոշման իրավունքի սահմանափակումը հաճախ է անտեսվել: Ինչպես, օրինակ, եղել է Բանգլադեշի (անկախություն Պակիստանից) Սինգապուրի (Մալայզիայից) և Բելիզի («չնայած Գվատեմալայի պահանջներին») ճանաչումների դեպքում:49 Ի լրումն, միջազգային համայնքի կողմից ԽՍՀՄ և Հարավսլավիայի տրոհումների, Արևելյան Թիմորի և Էրիթրեայի ճանաչումներից, Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակի ճանաչումներից հետո, ստեղծվել է իրավիճակ, երբ որոշակի տարածքի ժողովրդին ճնշման ենթարկող կառավարությունը այլևս չի կարող ապավինել տարածքային ամբողջականության պահպանման ընդհանուր շահագրգռությանը, որպես ինքնորոշման իրավունքի սահմանափակում: Ըստ այդմ, կա հստակ ըմբռնում. միայն այն պետության կառավարությունը, որն անխտիր բոլոր ժողովուրդներին է թույլ տալիս ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և տնտեսական, հասարակական ու մշակութային զարգացումը, կարող է, միայն կարող է, փորձ անել սահմանափակել ինքնորոշման իրավունքը: Այսու, տարածքային ամբողջականությունը, որպես ինքնորոշման իրավունքի սահմանափակում, կարող է միայն վերապահվել այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են ողջ բնակչությունը, թույլատրելով վերջիններիս ազատորեն և առանց սահմանափակումների գործադրել ներքին ինքնորոշումը:50 Ակնհայտ հայեցակարգային կապ կա ժողովրդավարության և ինքնորոշման միջև: Ժողովրդավարությունը հաճախ դիտարկվում է որպես ներքին ինքնորոշում, իսկ անջատումը՝ որպես արտաքին ինքնորոշում, այսիքն ինքն իրեն կառավարելու և ոչ թե այլ ժողովուրդների կողմից կառավարվելու իրավունք:51 Ավելին, ակնհայտ է, որ նրանք, ովքեր զրկված են ինքնորոշման իրավունքից, կարող են փնտրել միջազգային ուժային աջակցություն՝ սատարելու համար իրենց ինքնորոշման իրավունքը, սակայն ինքնորոշման դեմ պայքարող պետությունը չի կարող օգտագործել դրսի ուժն ինքնորոշվող հանրությունների դեմ: Ինչպես նշվել էր վերը, Միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ հռչակագիրը (Declaration on Principles of International Law) ամրագրում է. «յուրաքանչյուր պետություն պարտավորություն ունի ձեռնպահ մնալ որևէ ուժային գործողությունից, որը ժողովրդին զրկում է ինքնորոշման, ազատության և անկախության իր իրավունքից»: Վերջին շրջանում նկատելի է միջազգային համայնքի այնպիսի գործողությունների աճը, որոնք կարող են