Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որակվել որպես մարդասիրական միջամտություններ: Այդպես եղավ Սոմալիում և Իրաքի հյուսիսային մասում՝ 36 զուգահեռականից հյուսիս, երբ իրականացվեց «ապահով երկինք» ծրագիրը52 (1991-2003): Ներկայումս միջազգային համայնքի կողմից պակաս կարևորություն է տրվում այն երկրների տարածքային ամբողջականությանը, որտեղ մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը, կոպտորեն և շարունակաբար ոտնահարվում են:53 Ինքնորոշման իրավունքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ժողովուրդներն ուրիշների կողմից հպատակեցման, գերիշխանության հաստատման և շահագործման միջոցներով ենթարկվում են ճնշումների: Սա վերաբերում է բոլոր տարածքներին՝ գաղութային, թե ոչ, և բոլոր ժողովուրդներին:54 Պետք է ընդունել, որ ինքնորոշման բազում շարժումներ առաջ են եկել, երբ պետությունն իրականացրել է անարդար, խտրական քաղաքականություն, իսկ միջազգային իրավակարգը համապատասխանաբար չի արձագանքել ժողովուրդների օրինական ձգտումներին: Ինքնորոշում. մարդու իրավունքներն ու անջատվելու իրավունքը Ինքնորոշման ենթադրյալ վտանգներից է համարվում, որ այն կարող է խրախուսել անջատողականությունը: Նախ, միջազգային իրավունքի մեջ չկա որևէ օրենք, որը դատապարտի ամեն անջատում բոլոր պայմաններում: Ինքնորոշման իրավունքը ներառում է անջատվելու իրավունք:55 Այն դեպքերում, երբ տարածքային իրավունքի սկզբունքն անհամատեղելի է ինքնորոշման իրավունքի հետ, ապա առաջինը, համաձայն արդի միջազգային իրավունքի, պետք է իր տեղը զիջի վերջինին:56 Օրինակ, երբ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը շարունակում է այնպիսի միջազգային հանցանքը, ինչպիսին օրինակ ցեղասպանությունն է, կամ միտումնավոր քաղաքականությամբ բնակչության մյուս հատվածին լիովին զրկում է մարդու իրավունքներից, ապա ընդունելի է, որ ճնշված հատվածը, լինի փոքրամասնություն, թե մեծամասնություն, դիմի ինքնորոշման՝ ընդհուպ մինչև անջատում:57 Քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրեց բռնի ուժը խաղաղ բնակչության դեմ, ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկեց ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպեց Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր քաղաքացիների նկատմամբ վարձկանների օգնությամբ