Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն) սանձազերծեց անողոք պատերազմ և խայտառակ պարտություն կրեց, չի կարող ակնկալել, որ Արցախի ժողովուրդը հրաժարվի իր օրինական իրավունքից և չիրականցնի ինքնորոշման իր իրավունքը: Խորքի մեջ, միջազգային համայնքը գտնվում է իրավական և բարոյական պարտավորության ներքո՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական ինքնորոշումը, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երբ տեղի է ունեցել de facto պետության բյուրեղացում, ապա դրա ճանաչման մերժումը կարող է հավասարազոր լինել ինքնորոշման մերժումի: Բացի այդ, միջազգային իրավունքի մեջ կա հստակ ըմբռնում. այն բանից հետո, երբ կռվող կողմին տրվել է «պատերազմող կողմի» (belligerency) կարգավիճակ, ինչպես տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ Բիշկեկի արձանագրությամբ (Bishkek Protocol) (05.05.1994թ.), և Հրադադարի համաձայնագրով (Ceasefire Agreement) (12.05.1994թ.), ապա դրանից բխում է ամբողջական ճանաչման պարտավորություն և ճանաչման մերժումը հավասարազոր է քաղաքական ինքնորոշման մերժման, ինչն անօրինական է: Այս պարտավորությունն ածանցվում է այն ըմբռնումից, որ ինքնորոշման սկզբունքն ու իրավունքը erga omnes են, այսինքն՝ պատկանում են միջազգային իրավունքի իրավական այն պարտավորությունների թվին, որոնք երկկողմ կամ փոխադարձ չեն, այլ վերաբերում են միջազգային համայնքի բոլոր անդամներին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (Loizidou vs Turkey) 1996թ. դատավճռի մեջ դատավոր Վիլդհաբերը (Wildhaber) երևան է հանում աճող համախոհությունն (consensus) առ այն, որ ինքնորոշման իրավունքը, մասնավորապես անջատումը, պետք է մեկնաբանվի որպես միջոց մարդու իրավունքների որոշակի ոտնահարումների դեմ. «Մինչև վերջերս միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրավունքը գործնականորեն սահմանափակվում էր և ըստ էության նույնացվում էր ապագաղութացման հետ: Վերջին տարիներին թվում է՝ համախոհություն է ի հայտ գալիս, երբ ժողովուրդները, որոնց մարդկային իրավունքները մշտապես և կոպտորեն ոտնահարվում են կամ նրանք որևէ ներկայացուցիչ չունեն կամ նրանց ներկայացվածությունը զանգվածաբար խախտվում է ոչ ժողովրդվարական և խտրական միջոցներով, նույնպես կարող են կենսագործել ինքնորոշումը: Եթե նման խտրականություն իրականում կա, ապա ինքնորոշման իրավունքն այն գործիքն է, որը կարող է գոր