Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»: Իսկ ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարո՞ղ է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»: Ակնհայտ է, որ ներկա իրավիճակը արդեն իսկ հանգեցրել է հայ-թուրքական դիմակայության և վիճահարույց վիճակի, և այս ամբողջը հետևանք է Թուրքիայի կողմից իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարման: Միևնույն ժամանակ, Հայաստանը միջնորդի, օրինակ՝ ԱՄՆ-ի, միջոցով կարող է դիմել Թուրքիային, որպեսզի միասնաբար դիմեն ՄԱԿ-ի Միջազգային դատարան (Միջազգային դատարանի Կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի (ա) և (բ) ենթակետերի հիման վրա)՝ հստակեցնելու համար Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ներկա կարգավիճակը: Զուգահեռաբար Հայաստանը պիտի հայց ներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովին, որպեսզի վերջինս, Միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի համաձայն, Վիլսոնի իրավարար վճռի մասին պարզաբանական կարծիքի համար (advisory opinion) դիմի միջազգային դատարան:

Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ կողմից միջազգային կառույցների ներգրավմամբ հայ-թուրքական դիմակայությունը լուծելու ձգտումը չի կարող դիտարկվել հարաբերությունների սրման միտում, այլ, ընդհակառակը, կարող է գնահատվել, որպես հաստատակամ ու դրական քայլ առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա լուծելու ուղղությամբ և արձագանք վերջին շրջանում հաճախացող հայ-թուրքական հաշտության կոչերի: Սա ՀՀ մասով:

Սփյուռքը, մասնավորապես ԱՄՆ-ի հայ համայնքը, ևս կարող է դիմել գործնական քայլերի:

Ըստ ԱՄՆ սահմանադրության 1-ին հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետի, ԱՄՆ Կոնգրեսը իրավասու է որոշել միջազգային իրավունքի խախտումները և պատժել խախտողներին (The Congress shall have power to define and punish offenses against the law of nations): Առավել ևս սա վերաբերում է այն դեպքերին, երբ միջազգային իրա-