Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԲ. Վուդրո Վիլսոն կենտրոնը ոտնահարեց

նախագահ Վիլսոնի ժառանգությունն ու

ամերիկյան արժանապատվությունը

They [Turks] had exhibited complete absence of common sense and a total

misunderstanding of the West. They had imagined that the [Paris Peace] Conference knew no history and was ready to swallow enormous falsehoods.

President Woodrow Wilson, June 26, 1919, Paris
Նրանք [թուրքերը] ի հայտ բերեցին բանականության կատարյալ բացակայություն և Արևմուտքի լիակատար թյուրըմբռնում: Նրանք երևակայում

էին, որ [Փարիզի խաղաղության] վեհաժողովը պատմություն չգիտի և պատրաստ է կուլ տալու [իրենց] հրեշավոր կեղծիքները:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն, 26 հունիսի 1919թ., Փարիզ

Չնայած բազմաթիվ բողոքներին և դժգոհություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, այնուամենայնիվ, արժանացավ Վաշինգտոնի Վուդրո Վիլսոն հետազոտական կենտրոնի (thinktank) մրցանակին: Եթե այս իրադարձությունը հայերիս համար կարելի է գնահատել որպես միջադեպ՝ ցավալի ու անցանկալի, սակայն այնուամենայնիվ միջադեպ, ապա այն լուրջ հարված է ամերիկյան վերլուծական կենտրոնների վարկին: Ցանկացած վերլուծական կենտրոնի հիմնական արժանիքը նրա ինքնուրույնությունն է, այսինքն՝ անկախ վերլուծություններ և անաչառ կանխատեսումներ անելու ունակությունը: Ծախված լինելն ամենավատ բնութագրականն է որևէ վերլուծական կենտրոնի համար: Մրցանակ շնորհելով Դավութօղլուին Վուդրո Վիլսոն կենտրոնն ընդունեց, որ պարզապես աճուրդով վաճառել է մրցանակը, կամ ինչպես իրենք էին փաթեթավորել գեղեցիկ բառերով՝ «մրցանակի հանձնումը մաս է կազմում իրենց դրամահավաքի ջանքերին»: (“The Wilson Center said in an e-mailed statement that the award is part of its fund-raising effort.”)

Իհարկե Վուդրո Վիլսոն կենտրոնը իրավականորեն որևէ պարտավորություն չունի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի հայացքներն ու քաղաքական մոտեցումներն արժևորելու առումով: Այսուհանդերձ, այդ անունը որոշակի բարոյական պատասխանատվություն է դնում կենտրոնի վրա: Վիլսոնն առաջինն էր պետության ղեկավարներից, ով համաշխարհային մակարդակով բարձրացրեց ժողովուրդների ինքնորոշման հարցը: Ինչպե՞ս կարելի մրցանակ տալ մի երկրի ԱԳ նախարարին, որն արդեն տասնամյակներ արյան