Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վունքի հիման վրա որոշումների կայացմանը մասնակցել է ԱՄՆ բարձրագույն պաշտոնյան, այս պարագայում՝ երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը: Ըստ այդմ, Կոնգրեսի որևէ անդամ կամ անդամների խումբ Կոնգրեսի պալատներից յուրաքանչյուրում կարող է հանդես գալ հետևյալ հարցապնդումով.

Արդյո՞ք Թուրքիայի կողմից ԱՄՆ նախագահ Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ իրավարար վճռի չկատարումը միջազգային իրավունքի խախտում է: Եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ գործադիր իշխանությունը պատժելու համար միջազգային իրավունքը խախտողին:

Կոնգրեսը դյուրությամբ չի կարող հրաժարվել այս հարցի քննարկումից, քանի որ, ըստ էության, սա հարցի վերաքննում է, իսկ Կոնգրեսը իրավասու է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ իր արտահայտած դիրքորոշումների ու հանձնարարականների ճակատագրին:

Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 1927թ.-ին Կոնգրեսը, ավելի ստույգ՝ նրա մի պալատը՝ Սենատը, արդեն մի անգամ հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումը Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ: Այսպես, 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը, որի իրավասությունների շրջանակում է միջազգային պայմանագրերի վավերացումը, մերժել է վավերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը (Լոզան, 6 օգոստոսի, 1923թ.), հետևաբար ճանաչել ներկայիս Թուրքիայի հանրապետությունը: Պայմանագիրը մերժելու համար եղել է 3 պատճառ, և դրանցից առաջինը եղել է Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների չկատարումը. “failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia”:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի ներկայիս Կոնգրեսի 2 պալատներում էլ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, կարելի է օգտագործել նաև կուսակցական գործոնը: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 1924 և 1928թթ. ծրագրային հիմնադրույթների մեջ միանշանակ շեշտվել է Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության իրավունքը վիլսոնյան Հայաստանի նկատմամբ. Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia (1924թ. ծրագիր): Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը ոչ միայն վերահաստատել է հայերի իրավունքները, այլև իր զորակցությունն է հայտնել ԱՄՆ այն հետևողական ջանքերին, որոնք