Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ.Գ. Մանրամասների այս վերլուծումը բնավ չի նշանակում, որ ես ընդունում եմ Արցախի հարցի լուծման ներկայացվող տրամաբանությունը, երբ a priori, առանց իրավական հիմքի, Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի մաս և փորձ է արվում այդ շրջանակում ինչ-որ լուծումներ գտնել: Երբ երեխա էի, որպեսզի մեր տարածաշրջանում, որն այն ժամանակ մեր բակն էր, խաղաղություն հաստատվի, մեծերն ասում էին. «Քարի մեջ արյուն կա»: Հիմա մենք մեր «մեծերին» (այսօր ստիպված ենք ընդունել, որ եռանախագահներն այդ կարգավիճակն ունեն) պիտի ասենք. «Ձեր առաջարկների մեջ արյուն կա»:

27hունիսի,2010թ