Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենթարկվի զանազան գայթաղկիչ առաջարկների: Ներկա իրավիճակից Հայաստանը դուրս բերելու համար նախագահ Սարգսյանն ունի մի ելք: Նա պիտի լուծարի խորհրդարանը, ապահովի իսկապես արդար խորհրդարանական ընտրություններ, ապա 6 ամսվա ընթացքում հայտարարի նախագահական ընտրություններ: Միմիայն այդ ձևով քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացի մեջ կարելի կլինի ներգրավել ողջ ժողովրդին: Հետևաբար՝ ապահովել այդ ժողովրդի անմնացորդ և անձնազոհ նվիրումը հայրենիքին: Գուցե այլ պետություններ, որոնք հսկայական հումքային պաշարներ ունեն, կարողանան ապրել և զարգանալ նաև բռնատիրության պայմաններում, սակայն Հայաստանում, բնականաբար Լեռնային Ղարաբաղն էլ հետը, ժողովրդավարությանն այլընտրանքը չկա:

04 հուլիսի, 2010թ.