Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԹ. Թուրքիան կրակի հետ է խաղ անում

Վերջին շրջանում որոշ վերլուծաբաններ հայտարարեցին, որ Իսրայելի հետ հարաբերությունների լարումը նպաստավոր է Թուրքիայի համար, քանի որ դա կուժեղացնի Թուրքիայի դիրքերը Միջին արևելքում: Թերևս Միջին արևելքում, ավելի ճիշտ՝ արաբական աշխարհում, ուժեղացնի, սակայն համաշխարհային առումով կթուլացնի: Իսկ ինչպես ասում են Օդեսայում, դրանք երկու էապես տարբեր բաներ են: Այն, ինչ արաբական աշխարհն ընդհանրապես ի վիճակի է տալու Թուրքիային, այսօր էլ է տալիս. դա նավթն է և շուկան: Իհարկե, ավելի շատ թուրքական դրոշներ կերևան արաբական քաղաքներում, Էրդողանը որոշ կազմակերպությունների կողմից կընտրվի տարվա մարդ, հայկական համայնքներին ավելի քիչ կարտոնեն խոսել Հայոց ցեղասպանության մասին և նման բաներ: Սակայն այդ տեսակի դրսևորումները չեն կարող փոխակերպվել լուրջ և շոշափելի քաղաքական, առավել ևս ռազմական, արդյունքի:

Այն, ինչ Իսրայելն էր տալիս և դեռևս մասամբ տալիս է Թուրքիային, չտալու դեպքում, ոչ ոք դա չի կարող փոխարինել: Առաջին հերթին դա գերժամանակակից զինատեսակներն են, հետախուզական սարքերը և հենց հետախուզական տեղեկությունները, ինչպես նաև ամերիկյան հանրության և մամուլի բարեհաճ վերաբերմունքը: Սրանք կորցնելու դեպքում Թուրքիան չի կարող փոխարինող աղբյուրներ ճարել: Իհարկե, արաբական հանրության վերաբերմունքը կարևոր է, սակայն համաշխարհային քաղաքական գործընթացների վրա իր ազդեցությամբ այն որակապես զիջում է արևմտյան հանրային կարծիքի կարևորությանը: Վճռորոշ է՝ ինչ են մտածում ամերիկացիներն ու եվրոապացիները և ոչ թե արաբներն ու հայերը: Սա, միգուցե, արդար չէ, սակայն իրողություն է:

Կա Թուրքիայի համար մի վտանգավոր զարգացում ևս: Եթե Իսրայելը վերջնականապես կորցնի Թուրքիային, ապա նա Միջին Արևելքում (բացառությամբ թերևս Ադրբեջանի, որը փոքր խաղացող է) դաշնակից չի ունենա: Հետևաբար, Իսրայելը պարզապես հարկադրված է լինելու ձեռնամուխ լինել նոր դաշնակցի ստեղծմանը: Ստեղծվելիք դաշնակիցն անկախ Քուրդիստանն է լինելու, որի միջուկը դրված է Հյուսիսային Իրաքում, սակայն սահմանները կամ, ավելի ճիշտ, հավակնությունները չեն սահմանափակվելու միայն նշյալ