Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակամղված կլինեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո ԱՄՆ ու Դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների ու պարտավորությունների կենսագործմանը. “We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people”:

Այսօր մեր ազգային գոյությունը թևակոխել է նոր փուլ: Մենք վերանվաճել ենք մեր պետականությունը, նորից դարձել ենք պետություն ունեցող ազգերի ընտրյալ ընտանիքի լիիրավ անդամ: Մենք իրավացիորեն հպարտանում ենք մեր ազգային պետականությամբ, սակայն, ցավոք սրտի, դեռևս թերի ենք օգտագործում այդ պետականության ընձեռած հնարավորությունները: Պետականություն նշանակում է միջազգային իրավունքի կրող, այսինքն՝ սուբյեկտ, որը կարող է իր շահերը պաշտպանել և իր նպատակներին հասնել միջազգային իրավունքի հիման վրա: Հայ դատը, այսինքն՝ հայոց արդար իրավունքներին հասնելու հարցը, առաջին հերթին Հայաստան և Թուրքիա պետություններին վերաբերող հարց է, հետևաբար այն միջազգային, որ է միջպետական, իրավունքի հարց է: Միջազգային իրավունքն է, որ այսօր մեզ՝ հայերիս որպես ազգ և ՀՀ որպես պետություն, տալիս է անսակարկ իրավունք՝ տեր կանգնելու իր ժառանգությանը: Վերջին 50 տարում Հայ դատն առավելապես եղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպատակամղված աննկուն աշխատանք: Եւ դա եղել է միանգամայն հասկանալի, քանի որ պարտադրված է եղել մեր պետականազուրկ վիճակով: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ այն եղել է ավելի շատ միջոց, քան նպատակ: Ներկայումս հասունացել է պահն աստիճանաբար ցեղասպանության ճանաչումից շեշտադրումը տեղափոխելու բուն պահանջատիրության վրա: Ինչքան էլ անհավատալի հնչի, պահանջատիրության դաշտում մեր դիրքերն ավելի ուժեղ են և փաստարկներն՝ ավելի զորեղ, քան մինչևիսկ ցեղասպանության ճանաչման գործընթացում, քանի որ մեր տարածքային ու նյութական փոխհատուցման իրավունքները խարսխված են միջպետական երկկողմ և բազմակողմ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության հանդեպ պետությունների ստանձնած անսակարկ պարտավորությունների և, առաջին հերթին, ՀՀ ու աշխարհի ներկայիս ամենա-