Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ են հասկանում, որ նոր պատերազմի դեպքում ղարաբաղյան ճակատում իրենք շատ ավելի զոհ կտան, քան ադրբեջանական լծից ազատվելու համար մղվելիք ազգային-ազատագրական պայքարի ժամանակ: Ադրբեջանն ի վիճակի չի լինի 2 ճակատով պատերազմ մղելու: Հայաստանի իշխանություններն էլ չեն գնա տարածքների զիջման, քանի որ դրա հասարակական աջակցությունը և իրականացման լծակները չունեն: Նման քայլի փորձն անգամ կբերի առնավազն իշխանության կորստի: Ընկնող իշխանությունը վերցնելու համար այսօր մի մեծ հերթ է գոյացել, հետևաբար իշխանություններն ամեն ինչ կանեն խուսափելու համար կտրուկ շարժումներից:

14 սեպտեմբերի, 2010թ.