Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայսրության տարածքում, կոչվում էր Վերահսկման և կազմակերպման միջդաշնակցային հանձնախմբեր (Inter-Allied Commissions of Control and Organization) և ուներ զանազան ենթահանձնախմբեր:

Լոզանի պայմանագիրը հաստատում է ասածներս: Այդ պայմանագրի ուշադիր ընթերցողը կնկատի, որ այն ոչ թե հստակեցնում է Թուրքիայից անջատվող տարածքները, այլ նշում է նախկին Օսմանյան կայսրության այն տարածքները, որոնց վրա վերականգնվում է թուրքական ինքնիշխանությունը (sovereignty):

Ազգային մեծ ժողով կազմակերպության առաջին նիստը գումարվել է 1920թ. ապրիլի 23-ին: Այդ ժողովն ունեցել է 327 մասնակից, որոնցից առավելագույնը միայն 92 էին (մեկ երրորդից էլ պակաս) նախկին օսմանյան խորհրդարանի նախկին անդամներ: Նրանք կրկնակի նախկին էին, քանի որ խարհրդարանի վերջին օրինական ընտրությունները տեղի էին ունեցել 1912թ. և այդ տարի ընտրվածների լիազորությունների ժամկետը, համաձայն գործող սահմանադրության 70-րդ հոդվածի, ավարտվել էր 1916թ.: Պատմագիտական գրականության մեջ հիշատակվող 1919թ. վերջին ամիսների, այսպես կոչված, ընտրությունները և դրա հետևանքով 1920թ. հունվար-ապրիլին կայացած ժողովները, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող համարվել ընտրություններ և դիտարկվել որպես խորհրդարանական նիստեր, քանզի դրանք տեղի են ունեցել թուրքական ինքնիշխանության բացակայության պայմաններում և չեն իրականացվել երկրի սահմանադրության և օրենսդրության պահանջներին համապատասխան: Մասնավորապես, խախտվել են սահմանադրության №№ 7, 17, 41, 42, 43, 45, 46, 60, 72, 77, 120 հոդվածները, քվեարկելու իրավունքից ապօրինաբար զրկված են եղել բոլոր ոչ թուրքերը: Հետևաբար, այդ ժամանակ Թուրքիայի միակ ճանաչված իշխանավորը՝ սուլթանը, համաձայն սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի (հ-ծ 7), 1920թ. ապրիլի 12-ին դադարեցրել էր այդ ոչ օրինական ժողովահավաքների գործունեությունը: Ահա այս մասին է խոսքը, երբ ասում են «նախկին խորհրդարանի պատգամավորներ»: Եթե մինչևիսկ վերոհիշյալ 92-ի լիազորությունները համարենք օրինական, որն ինչպես տեսաք խիստ կասկածելի է, միևնույն է այդ թիվը խորհրդարան գումարելու համար քվորում չէր կարող ապահովել: Մնացած 232-ը ներկայացնում էին երկրում ապօրինի գործող, այսպես կոչված, Իրավունքների պաշտպանության շարժման տարբեր մասնաճյուղերը: Օսմանյան կայրության պարտությունից հետո՝ 1918 դեկտեմբերից