Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րի հեղինակ Ջոն Գյունտերը [John Gunter]. «Աթաթուրքը բռնակալների միջի ամենաբռին է: Նրա կողքին Հիտլերը փափկասուն է, Մուսսոլինին՝ բուրումնախեղդ թիթիզ»: (Ataturk is the roughneck of dictators. Beside him, Hitler is a milksop, Mussolini a perfumed dandy. John Gunter, Inside Europe, 1936.) Իսկ Բրիտանական կայսրության նախարարական 4 կաբինետների (1916-1930թթ.) փոխքարտուղար «Եվրոպայի կարևորագույն վեցը մարդկանցից մեկը» ("one of the six most important men in Europe") Թոմաս Ջոնսը (Thomas Jones, Deputy Secretary to the Cabinet), երբ իր խղճի հետ միայնակ էր մնում, ապա քեմալականներին անվանում էր «Անկարայի մսագործներ» (“Angora butchers”): Այսուհանդերձ, չեմ կարծում, որ եթե Wikileaks-ն ինչ-որ բան հրապարակի Աթաթուրքի մասին, ապա դա կվերաբերի նրա՝ քրիստոնյաների նկատմամբ վարած քաղաքականությանը:

Wikileaks-ի տեղեկատվական արտահոսքը ոչ առաջինն էր և ոչ էլ վերջինն է լինելու: Պարզապես, եթե առաջ այդ բանն արվում էր տպագիր մամուլի միջոցով, այսինքն դանդաղ էր մատչելի դառնում հազարավորների, գուցեև տասնյակ հազարավորների, համար, ապա այսօր ինտերնետը ցանկացած տեղեկություն անմիջապես հասանելի է դարձնում տասնյակ միլիոնավորների համար: Ժամանակին, երբ Թուրքիան կարողություն չուներ փակելու ուրիշների բերանը և եվրոպացիներն ազատ էին իրենց տանը իրենց մտքերն արտահայտելու հարցում, եվրոպացի դիվանագետները, այսօրվա բառապաշարով ասած, պարբերաբար տեղեկատվական արտահոսք էին կազմակերպում: Դա դրսևորվում էր իրենց աշխատած երկրների և նրանց ղեկավարների մասին անկեղծ հոդվածներ և գրքեր գրելով: Այդ ժամանակ կեղծ բարեպաշտությունը դեռևս պետական քաղաքականության մակարդակի չէր բարձրացված:

Մեզ հետաքրքրող հարցի, այն է Քեմալ Աթաթուրքի մասին, թերևս ամենահետաքրքիր և ամենահավաստի տեղեկությունների հեղինակը Հարըլդ Արմսթրոնգն (Harold Armstrong) է: Արմսթրոնգն առաջին աշխարհամարտից հետո՝ 1919թ. ապրիլից6 մինչև 1922թ. հունիս, եղել է Կ.Պոլսում Բրիտանիայի Գերագույն հանձնակատարի ռազմական կցորդի պաշտոնակատարը, Բրիտանական կայսրության պաշտպանության նախարարությունում հատուկ ծառայությունների սպա և թուրքական ժանդարմերիայի վերահսկիչը: (Acting Military Attach to the High Commissioner, Constantinople; Special Service Officer in War Office and Supervisor of Turkish Gendarmerie). Այսինքն մեկը, որն անմիջա-