Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նականի գործոնը քաղաքական գործչի դեպքում միշտ հասարակական հնչեղություն և հեռագնա ազդեցություն ունի: Քաղաքական գործիչը չունի և չի կարող ունենալ անձնական կյանք: Քաղաքական գործչի կենսաձևը կամավոր ընտրություն է, որն ամեն անհատ անում է գիտակցված: Սեռական կյանքը մարդու անձնական կյանքի կարևորագույն կողմերից է: Հետևաբար, սեռական վարքագիծը շատ բան կարող է վկայել մարդու մասին, հսկայան նյութ տալ՝ հասկանալու համար նրա ներաշխարհը և մտածողությունը:

Մուստաֆայի սկզբնական սեռական հարաբերությունների և կողմնորոշման մասին Արմսթրոնգի առաջին տեղեկությունը վերաբերում է Սալոնիկի կադետական դպրոցի (Military Cadet School in Salonika) 2-րդ տարուն (1894թ.): Այստեղ է, որ Մուստաֆայի թվաբանության ուսուցիչը՝ նրա անվանակից կապիտան Մուստաֆան, իր “հովանու” տակ է վերցնում 13-14-ամյա պատանուն. «Նրա [Մուստաֆա Քեմալի] ուսման երկրորդ տարում ուսուցիչներից մեկի, ոմն կապիտան Մուստաֆայի, սիրտը կպավ նրան» (In his second year one of the masters, a Captain Mustafa, took a fancy to him.) Հետաքրքրական է to take fancy (= to have a fancy, to fancy) դարձվածքի գործածումը Արմսթրոնգի կողմից: Անգլերենում այն մի շարք իմաստներ ունի՝ սիրել, դուր գալ, տարվել, մեկի հետ կապված զգալ, հատկապես սեքսուալ կապով (to feel attached to, especially in sexual way): Ի դեպ, հենց այս կապիտան Մուստաֆան էլ կապուտաչյա դեռատի Մուստաֆային տալիս է Քեմալ՝ կատարյալ, գեղեցիկ, սիրունիկ, մականունը: Իր հետագա վկայություններում Արմսթրոնգն ավելի է հստակեցնում իր միտքը. «Կապիտան Մուստաֆայի ընկերությունն ու խնամքը նրան որևէ լավ բան չտվեց: Ընկերությունն անառողջ էր: Նա հասունացավ չափազանց արագ: Նախքան տասնչորս տարեկան դառնալը նա արդեն անցել էր տղայության աստիճանը. խարխափումները սեքսի հետևից. մանր կեղտոտություններ. նաև սկսել էր հարաբերություններ ունենալ հարևանի աղջկա հետ»:

Ուսումը շարունակելու համար Մուստաֆա Քեմալը նախ Սալոնիկից փոխադրվում է Մոնաստիր (Monastir, 1895թ.), ապա Կ.Պոլիս (1899թ.): Կ.Պոլսում երիտասարդ Մուստաֆա Քեմալը գլխովին խրվում է մեծ քաղաքի գիշերային կյանքի մեջ.

«Նա միանգամից հախուռն ընկղմվեց մեծ քաղաք Կ.Պոլիս կյանքի մեջ: Գիշերը գիշերի հետևից նա սրճատներում և ռեստորաններում ղումար էր խաղում և խմում: Կանանց հարցում նա բծախնդիր