Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէր: Մարմնի մի ուրվագիծ, մի կիսադեմ, մի ծիծաղ կարող էր նրա մեջ կրակ բորբոքել և մղել նրան ունենալու այդ կնոջը, ինչպիսինն էլ նա լիներ: Երբեմն դրանք կարող էին լինել Ղալաթիո [կամրջի] գարշահոտ փողոցների բոզանոցների հույն կամ հայ պոռնիկները, ուր գալիս էին կավատներն ու հոմոսեքսուալները հագուրդ տալու իրենց բոլոր անառակություններին. հետո մի կամ երկու շաբաթ [կարող էր լինել] մի լևանտյան 15 տիկին նրա Փանգալդիում գտնվող տանը; կամ որևէ թուրք աղջիկ Փերայի կամ Ստամբուլի ժամադրատներում, ով ոստիկանության ահից գալիս էր քողածածկ և հետևի դռնից: Նա ոչ մեկին չսիրահարվեց: Նա երբեք չեղավ սենտիմենտալ կամ ռոմանտիկ: Առանց խղճի խայթի նա անցնում էր մի կնոջից մյուսին: Նա բավարարում էր իր ախորժակը և վերջ: Նա իր մտածողության մեջ ամբողջապես արևելքցի էր. կանայք որևէ տեղ չունեին նրա կյանքում, բացի նրա սեքսուալ պահանջները բավարարելուց: Նա մինչև հատակը խրվեց քաղաքի վավաշոտ կյանքի մեջ:»

Արմսթրոնգի հաջորդ վկայությունը Մուստաֆա Քեմալի անձնական կյանքի մասին վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ վերջինս Օսմանյան կայսրության ռազմական կցորդն էր Սոֆիայում (27 հոկտեմբերի, 1913թ. – 2 փետրվարի, 1915թ.).

«Նա հետևողականորեն սենեկային պարեր սովորեց պարուսույցի հետ և հետո պարում էր, երբ կար դրա հնարավորությունը, սակայն միշտ այնպես՝ կարծես ռազմական շքերթում լիներ: Նա սկսեց հաճախ այցելել հյուրասենյակներ և ջանում էր հասարակության վրա թողնել նրբագեղ տպավորություն, սեր էր անում Սոֆիայի տիկնանց հետ, բայց տիկնայք գտնում էին, որ նա չափազանց անճարակ է:»

Սոֆիայում Մուստաֆա Քեմալը սիրահարվում է Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Ստիլիան Կովաչևի (Stiliyan Kovachev) դստերը՝ Դիմիտրինային (Dimitrina), սակայն մերժում է ստանում: «Եվ Մուստաֆա Քեմալը՝ նեղացկոտ ու զգայուն, քան երբևէ դարձավ ավելի միայնացած ու ինքնամփոփ: Նա սկսեց ատել հասարակությունը»: (And Mustafa Kemal, touchy and sensitive, became more lofty and aloof then ever. He began to hate the society.)

Խուսափելով բարձրաշխարհիկ հասարակությունից՝ Մուստաֆա Քեմալն ավելի ու ավելի էր ձգտում այլ միջավայրի.