Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մուստաֆա Քեմալն իրեն շատ ավելի հանգիստ էր զգում մայրաքաղաքի տղամարդկանց, հատկապես հաճոյակատար, տղամարդկանց և թեթևաբարո կանանց հետ: Սրանց հետ՝ սրճատներում և բորդելներում, խմում էր և գիշերներ լուսացնում: Նա ժամեր շարունակ ղումար և զառ էր խաղում յուրաքանչյուրի հետ, ով կնստեր իր դիմաց: Նա տրվում էր բոլոր շվայտություններին և առլեցուն էր դրանցով: Նա փորձեց բոլոր զեխությունները, որի համար հատուցեց՝ վարակվեց վեներական հիվանդությամբ և քայքայեց առողջությունը: Այս պատճառով կորցրեց կանանց նկատմամբ ունեցած հավատը և միառժամանակ հմայվեց սեփական սեռով:»

1914թ. սկսվեց առաջին աշխարհամարտը: 28.10.1914թ.-ին թուրքական նավերն ուխտադրժորեն ռմբակոծեցին Սև ծովի ռուսական նավահանգիստները, որի հետևանքով նոյեմբերի 3-ին Ռուսաստանը, իսկ նոյեմբերի 5-ին Ֆրանսիան և Բրիտանիան պատերազմ հայտարարեցին Թուրքիային: Թուրքիան կրկին պատերազմի մեջ էր:

Մուստաֆա Քեմալի պատերազմի տարիների անձնական կյանքի մասին ընդհանրապես քիչ բան է հայտնի և Արմսթրոնգն էլ իր հերթին քիչ բան է հաղորդում: Ակնհայտ է մի բան՝ այդ տարիներին ոգելից խմիչքներն այն աստիճան են քայքայում նրա առողջությունը, որ նա 1918թ. ապրիլ-օգոստոսին՝21 պատերազմի ամենաթեժ պահին, ստիպված բուժման նպատակով մեկնում է Կարլսբադ (Carlsbad, Karlovy Vary) [ներկայումս Չեխիա]: Նա, ինչպես վկայում է Արմսթրոնգը, այցելում է ավստրիացի հայտնի բժիշկ Օտտո Զուքերքանդլին (Zuckerkandl), որն էլ նրան զգուշացնում է, որ. «Եթե չդադարեցնի խմելը, ապա կմահանա մեկ տարվա ընթացքում» (If he did not stop drinking he would die in a year): Հարկ է ընդգծել, որ ավստրիացի բժիշկը սխալվեց. թեև Քեմալը թեև շարունակեց խմել առաջվանից ոչ քիչ, այնուամենայնիվ ապրեց ևս քսան տարի՝ մինչև 1938թ.:

Օսմանյան կայսրության պարտությունից և Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո (30 հոկտեմբերի, 1918թ.) Քեմալը Սիրիական ռազմաճակատից վերադառնում է Կ.Պոլիս: Չնայած բազում ջանքերին՝ Քեմալը դարձյալ որևէ պաշտոն չի ստանում նոր կառավարության մեջ: Ավելին, անգործ մնալով, մի փոքր տուն է վարձում Կ.Պոլսի արվարձան Շիշլիում և տրվում կյանքի վայելքներին: Այդ ընթացքում նրա միակ ընկերը գնդապետ Արիֆն (Arif) էր. «Նա քիչ ընկերներ ուներ, և միակ մոտիկը գնդապետ Արիֆն էր: Արիֆը Գերմանիայում կրթություն ստացած շտաբային ունակ սպա