Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Նա (Ֆիքրիյեն) հոգ էր տանում նրա (Քեմալի) բոլոր կարիքները. երբ հիվանդ էր լինում, խնամում էր նրան: Նա նրա (Քեմալի) սիրուհին էր և բացարձակ ստրուկը, որովհետև թուրք էր և արևելցի: (...) Առժամանակ Մուստաֆա Քեմալը տարված էր նրանով: Բայց շուտով հոգնեց: Ավելի ու ավելի հաճախ սկսեց գնալ իր ներկված կանանց, իր հարբեցողության և թղթախաղի ընկերների մոտ:»

Մուստաֆա Քեմալի 1922-24թթ. կյանքը սիրային դասական եռանկյունի է հիշեցնում: 1922թ. սեպտեմբերին Քեմալը Զմյուռնիայում հանդիպում է Լաթիֆային [Latifa Usakligil (1898-1975թթ.)]: Հանդիպումն առժամանակ փոխում է նրա կյանքը: Ֆիքրիյեն դառնում է միանգամայն ավելորդ, դառնում է բեռ: Քեմալը նրան 1922թ. վերջին “բուժման” է ուղարկում Մյունխեն: 1923թ. հունվարի 14-ին մահանում է Քեմալի միակ ամենամոտ մարդը, մայրը՝ Զուբեյդան [Zubeida]: Նրա մահից հազիվ 15 օր հետո Քեմալն ամուսնանում է Լաթիֆայի հետ, որի հետ ապրում է երկուսուկես տարի: 1924թ. Մյունխենից վերադառնում է Ֆիքրիյեն, հանդիպում և փորձում է Քեմալից պարզաբանումներ ստանալ իր հետագայի մասին: Հանդիպման հաջորդ օրը Ֆիքրիյեին սպանված են գտնում Մուստաֆա Քեմալի տան հետևի փոսերից մեկում: Ինքնասպանության առաջ քաշված վարկածն առ այսօր լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Ուրիշ ի՞նչ: Ոչինչ: Խնդալու կամ լալու կարծեմ պատճառ չիք: Սպասենք Wikileaks-ի հետագա բացահայտումներին: Եթե նոր բան չլինի, ապա նախկին wikileaks-երը կան ու կան: Ի վերջո նորը լավ մոռացված հինն է:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Gunter J. Procession. NY, 1965, p. 95.
  2. Armstrong H. Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator. NY, 1933, p. 152.
  3. Gunter J. Ibid, p. 96.
  4. http://en.wikipedia.org/wiki/Thomas_Jones_(T._J.)
  5. Middlemas K., Jones T. Whitehall Diary. London, 1971, v. III, p. 55.
  6. Armstrong H. Turkey in Travail. The Birth of a New Nation. London, 1925, p. 66.
  7. Նույն տեղում, էջ 230:
  8. Մինչև 1923թ., այսինքն՝ մինչև Թուրքիայի ինքնիշխանության վերականգնումը, Թուրքիայի հետ չէին կարող լինել հավասարազոր իրավական հարաբերություններ, ուստի դեսպանների փոխարեն Թուրքիայում Գերագույն հանձնակատարներ էին, իսկ ռազմական կցորդների փոխարեն՝ պաշտոնակատարներ:
  9. Armstrong H. Ibid, p. iii, 75.
  10. Armstrong H.C. Gray Wolf... Ibid, p. 7.
  11. Ասմանգուլյան Հ.Ա., Հովհաննիսյան Մ.Ի. Անգլերեն-հայերեն բառարան. Երևան, 1984, էջ 331-2: