Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԲ. Կրկին անգամ Հայոց պահանջատիրության

պայքարի շեշտադրումները փոխելու

անհրաժեշտության մասին

Տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենար: Չնայած ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների և ընդհանրապես ամերիկահայերի բացառիկ լավ աշխատանքին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չանդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Իհարկե չմերժեց, բայց նաև չընդունեց: Կարծում եմ սխալ է ամերիկահայ համայնքից ակնկալել գրեթե անհնարինը: Ներկա քաղաքական իրավիճակում ամերիկահայերի ջանքերը և ձայները չեն կարող ավելի ծանր կշռել, քան ամերիկյան միջինարևելյան շահերը: Միացյալ Նահանգներն այսօր այն երկիրը չէ, որ հանուն վսեմ գաղափարների զոհաբերի իր շոշափելի շահը: Ամերիկահայերը նեղվելու իրավունքն ունեն, քանի որ խորհրդարանականները չկատարեցին իրենց տված խոստումները: Իսկ ՀՀ իշխանությունները, կարծում եմ, խոսելու տեղ չունեն, քանի որ մի տարի առաջ հենց այդ նույն շահի համար ուրացան սեփական երկրի ոտնահարված իրավունքները, պատրաստ էին և այսօր էլ պատրաստ են, քանի որ արձանագրությունները դեռ առկախ են՝ թուրքերին տալու Հայաստանի Հանրապետությանն իրավականորեն ամրագրված տարածքի զգալի մասը: Կարծում եմ, որ նաև այդ պատճառով էր, որ երես չունեցան, իրենց թուրք գործընկերների օրինակով, որևէ գրավոր կամ բանավոր խոսքով դիմելու ԱՄՆ իշխանություններին: Ցավոք նույնը վերաբերում է, այսպես կոչված, ԱԺ-ին, որը հենց այդ օրերին զբաղված էր մայրենի լեզուն աճուրդի հանելով: Լռությունն ընդհանրապես քաղաքականություն չէ: Յուրաքանչյուր համապատասխան պաշտոնյա պարտավոր է կարևորագույն հարցերում պարզաբանել իր մոտեցումները: Մենք՝ այս երկրի հարկատուներս և քվեարկողներս, կարևորագույն հարցերում կարիք ունենք իմանալու բոլոր պատկան կառույցների և կուսակցությունների դիրքորոշումները, որպեսզի մեր եզրակացություններն անենք: Չէ որ կա «ժամանակ ձգելոյ քարինս, և ժամանակ ժողովելոյ քարինս» (Ժողովօղ 3:5), և մի օր հաստատ քարերը նետելու ժամանակը գալու է:

Ինչևիցե: Այս հոդվածիս բուն նպատակը օրերս [22.12.2010թ.] տեղի ունեցածի քննարկումը չէ: Խորքի մեջ, ինչ տեղի ունեցավ՝