Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցեղասպանության կոնվենցիա] (Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, 1948) ստեղծման, զարգացման և իրավական պարտավորությունների հարցերում ԱՄՆ-ի դերակատարության լավագույն մասնագետ Լորենս Ջ. Լը Բլանը (Lawrence J. LeBlanc), վերապահություն ունենալով զանգվածային սպանությունների շատ դեպքերի նկատմամբ, «հրեաների և հայերի զանգվածային սպանությունները» (wholesale slaughtering of Jews and Armenians) միանշանակորեն բնութագրում է որպես «ցեղասպանության ակնառու օրինակներ» (prominent cases of genocide):

Ինչքան հասկանում եմ՝ մենք ուզում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունի որպեսզի Թուրքիան ևս հետևի նրա օրինակին: Համոզված չեմ այդ փոխկապվածության մեջ: ԱՄՆ-ում վաղուց արդեն չկա ռասայական խտրականություն, սակայն առ այսօր Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունները դիտարկվում են որպես ստորադաս արարածներ: Չեք հավատում՝ քրդերից և զազաներից հարցրեք: Անձամբ ինձ բնավ պետք չէ, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը. ինձ պետք է, որ նա հատուցի: Դրանք երկու տարբեր բաներ են: Թուրքիան կարող է ճանաչել, բայց չհատուցել: Կարող է չճանաչել, բայց հատուցել: Ի վերջո մենք բարոյական, նյութական, հողային իրավունքներ ունենք ոչ թե այն պատճառով, որ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև մեր իրավունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան: Փաստաթղթերը, այսինքն՝ գործիքներն առկա են: Թե ինչքան արդյունավետ կօգտագործենք դրանք, արդեն մեզանից է կախված: Շախմատային նույն իրավիճակում մեկը կարող է հաղթել, իսկ մյուսը պարտվել, թեև երկուսի համար էլ խաղի կանոնները նույն են:

Հիմա նորից գանք Հայոց ցեղասպանության բանաձևի վերջին քննարկմանը: Մեկ անգամ էլ եմ ուզում հստակեցնել իմ դիրքորոշումը: Ես բնավ դեմ չեմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն իր երկու պալատներով, ինչպես նաև նախագահը, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Սակայն ամեն ինչ աշխարհում իր գինն ունի: Եթե այս գործընթացը, լինելով ավելի հուզական և երևացող, կլանում է մեր պայքարի ողջ ներուժը, հետևաբար անհնարին է դարձնում պայքարի այլ ուղիները, ես սկսում եմ կասկածել այդ ուղու արդյունավետության վրա: Երբեմն ինձ թվում է, որ թուրքերն ընդդիմանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ոչ թե այն պատճառով, որ իսկա-