Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես լուրջ վտանգ են տեսնում դրանում, այլ ուզում են մեզ զբաղված պահել, որ իրենց համար ավելի վտանգավոր ուղիներով չգնանք:

Հիշենք նաև, որ Միացյալ Նահանգներն արդեն ճանաչել են հայերի ցեղասպանությունը: Ըստ էության, ԱՄՆ-ն առաջին պետությունն է, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ դա արել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ՝ 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո: ԱՄՆ-ի կառավարությունը ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին 1951թ. հունվարին հղած իր գրավոր հայտարարության մեջ բառացիորեն հավաստել է հետևյալը. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել ցեղասպանության հարցը:»

Վերոշարադրյալից հստակ է, որ հայերի ջարդերը թուրքերի կողմից ԱՄՆ կառավարությունը միանշանակորեն դիտարկել է որպես ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակ: Ավելին, սույն հայտարարությունն անառարկելիորեն փաստում է, որ ՄԱԿ-ի Վեհաժողովը Ցեղասպանության կոնվենցիան ընդունելիս (09.12.1948թ.) ի մտի է ունեցել նաև հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության կոնվենցիան ԱՄՆ-ի կողմից վավերացվել է 1988թ. նոյեմբերի 25-ին: Ըստ այդմ, նշյալ փաստաթուղթը, համաձայն ԱՄՆ սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ կետի, դարձել է երկրի օրենսդրության բաղկացուցիչ մասը (supreme Law of the Land):

ԱՄՆ կառավարության վերոհիշյալ գրավոր հայտարարությունից ուղիղ 30 տարի հետո (1981թ.), նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեկ անգամ ևս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը հայոց ցեղասպանության նկատմամբ. «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջիացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»: (Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it – and like too many other such persecutions of too many other peoples – the lessons of the Holocaust must never be forgotten.)

Ակնհայտ է, որ ներկայումս ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունները պատրաստ չեն մեկ անգամ ևս «թուրքերի կողմից