Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի որ այդ շահիդները նրանք են, ովքեր սպանվեցին այն ժամանակ, երբ սովետական բանակը մտավ Բաքու հայերի սպանդը դադարեցնելու համար: Այսինքն դրանք եղել են ռասիստներ, ովքեր հայերին կոտորել են ազգային պատկանելության համար: Մենք էլ պիտի բարձրաձայնենք Բաքվի այդ պուրակի իրական դեմքի մասին: Դրա համար կա սովետական բարձրաստիճան ղեկավարների, զինվորականների թողած ստվարածավալ հուշագրական գրականություն, ըստ որի այդ ժամանակ եղել է մոտ 40 զոհ, իսկ շահիդների պուրակում կա ավելի քան 100 գերեզման: Մնացյալը դիահերձարաններից բերված դիակներ, մի մասն էլ նույնիսկ սպանված հայերի դիակներ են եղել, որ ներկայացվում են իբրև շահիդներ: Հարկ է գիտակցել, որ շատ ավելի հեշտ է թուլացնել քո հակառակորդին, քան ինքդ ուժեղանալ: Օրինակ՝ Ադրբեջանն ունի ազգային (թալիշներ, թաթեր, լեզգիներ), կրոնական լուրջ խնդիրներ ունի: Այդ խնդիրները պետք է կիսարթուն պահենք, դա կենսական նշանակություն ունի մեզ համար: Օրինակ՝ կարող ենք թալիշերեն լեզվով հեռուստահաղորդումներ հեռարձակել, գրականություն տպել, գիտաժողովներ հրավիրել, համացանցով նյութեր տարածել: Պետք է աշխարհին հասկացնել, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ եթե վերջինս բռնաճնշում է մահմեդական փոքրամասնություններին, ապա շատ ավելի հավանական է, որ առավել սաստկորեն կճնշի քրիստոնյա հայերին:

22 հունվարի, 2011թ.