Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԴ. Պատերազմում հաղթեցինք,

որովհետև ազատ էինք

/հարցազրույց «Ա1+»-ին/

Ա1+ – «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2007թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին հիմնախնդիրը լուծել Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Ի՞նչ է սա նշանակում:

Ա.Պ. – Այս հայտարարությունը որոշ հստակեցման կարիք ունի: Հայաստանը չի համաձայնել Մադրիդյան սկզբունքներին, Հայաստանը համաձայնել է Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես բանակցությունների հիմք: Այսօր դեռ պարզ չէ, թե ինչ տեսք կունենան վերջնական համաձայնությունները: Մեզ համար այս սկզբունքներում կարևորը ռեֆերենդում/պլեբիսցիտի ամրագրումն է: Սակայն սա այնքան լղոզված ու հեղհեղուկ է, որ նշյալ փաստաթուղթն իր ամբողջության մեջ և ներկա ձևով անընդունելի է: Այն չի կարող երաշխավորել տևական խաղաղություն տարածաշրջանում: Հաշվի առնելով Ադրբեջանի հակվածությունն անգամ ակնհայտ փաստերին և միջազգային իրավունքին տալ կամայական մեկնաբանություններ՝ մանկամտություն կլինի ԼՂՀ տարածքները զիջել (գոնե նման ընթացք Մադրիդյան սկզբունքները նախատեսում են) թղթային երաշխիքների դիմաց:

Ա1+ – Ինչպե՞ս կմեկնաբանեք տարածքների վերաբերյալ Ս.Սարգսյանի այն հայտարարությունը, թե «ոչ ոք չի հերքում, որ այո՛, կան տարածքներ, որոնք նախկինում Ադրբեջանի կազմում էին, տվյալ պահին գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ։ Դրանք Ադրբեջանի մի քանի շրջաններն էին, որոնց վրա վերահսկողությունն իրականացվել է անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, որպեսզի ադրբեջանական բանակի այն ժամանակվա սպառազինությամբ հնարավոր չլիներ գնդակոծել բնակելի շրջանները»:

Ա.Պ. – Եթե այսօր Ադրբեջանը չի կատարում հրադադարի իր պարտավորությունը, ի՞նչ երաշխիք, որ նա իր խոսքին հավատարիմ կմնա, երբ, պատկերացնենք անպատկերացնելին, ռազմական տեսանկյունից հայտնվի ավելի լավ դիրքերի մեջ: Չզիջելու մեր կարողությունն ուղիղ համեմատական է