Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանում, այն է՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, առկա քաղաքական և տնտեսական ազատություններին: Ինչքան ազատությունները շատ, այնքան դիմադրելու և պայքարի ունակությունը՝ բարձր: Չմոռանանք, որ մենք Ղարաբաղի պատերազմում հաղթեցինք, որովհետև ազատ ժողովուրդ էինք: Ներկայումս այդ բանը չեմ տեսնում: Սեփական շահերը պաշտպանել չկարողացող մարդը չի կարող, իսկ սեփական երկրի կառավարումից օտարվածը չի ուզենա երկիր պաշտպանել:

27 հունվարի, 2011թ.